00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհրաբյան. «Տնտեսության համար տապանաքար պիտի պատվիրենք»

© Sputnik / Asatur YesayantsНаира Зограбян
Наира Зограбян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ եթե հարկային նոր օրենսգրքի նախագիծն ընդունվի, ապա ՀՀ տնտեսությունը կկործանվի

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Եթե հարկային նոր օրենսգրքի նախագիծն այս կերպ ընդունվեց, նշանակում է` մենք գրանիտից տապանաքար պիտի պատվիրենք, դնենք ՀՀ տնտեսության վրա և գրենք՝ վախճանվեց անփառունակ վախճանով, Ազգային ժողովում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«Այդ օրինագիծը կոչնչացնի Հայաստանի տնտեսությունը։ Բոլորի համար հասկանալի է, թե ինչու է այն ընդունվում` հարկեր քամելու»,- նշեց Զոհրաբյանը։

Նրա խոսքով` հարկային եկամուտներն ավելացնելու երկու ուղի կա։ Առաջինը` մեկը կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարն է, մյուսը` կառավարության առաջարկած նախագիծը, որը ենթադրում է շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամից իջեցնել մինչև 40 մլն։ Այսինքն` գործող օրենսդրության համաձայն` շրջանառությունից հարկ են գանձում, երբ գումարը գերազանցում է 115 մլն դրամը, իսկ առաջարկվող շտկումներով շեմը կնվազի մինչև 40 մլն դրամ։

Զոհրաբյանը կարծում է, որ մեկ ամիս առաջ հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարը ձախողվել է, և կառավարությունը որոշել է դրամահավաք կատարել հարկերի ավելացման ճանապարհով։

Պատգամավորն ընդգծեց, որ գլխավոր կոռուպցիոներներն ու մոնոպոլիստները քաջ հայտնի են, և պայքարը պետք է ընթանա հենց նրանց դեմ։

Նրա խոսքով` նման օրենսգրքի ընդունումից հետո ավելացումները կավելանան միայն առաջին տարվա ընթացքում, որից հետո փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունները դոմինոյի էֆեկտի պես կսկսեն փակվել։

Լրահոս
0