00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրար սխալ մոտենալու դեպքում համբուրվելու փոխարեն ատամներս կկորցնեինք

Բաժանորդագրվել
ՀՀ ԶՈՒ ավիացիայի օրը նշվում է հունիսին վերջին շաբաթվա ընթացքում։ Մարտական գործողությունների մասին ոլորտի ներկայացուցիչները շատ խոսել չեն սիրում։ Փոխարենը պարաշյուտիստներ Թևոս և Քրիստինե Իլիկչյանները պատմեցին իրենց օդային համբույրի, նախանշաններին հավատալու և մասնագիտական կախվածության մասին։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի-Sputnik. Գոհար Սարգսյան. Ամեն ինչ սկսվեց բառի բուն իմաստով «օդային» համբույրից։ Թևոս և Քրիստինե Իլիկչյաններին զգացմունքներն արտահայտելու համար խանգարում էին աշխատանքային ծանրաբեռնվածությունն ու խստությունը։ Մի օր էլ ապագա ամուսինները, լինելով արհեստավարժ պարաշյուտիստներ, թռիչքի ժամանակ մոտեցան ու առաջին համբույրը գրանցեցին։ Առաջին հայացքից ռոմանտիկ, իսկ իրականում խիստ ռիսկային գործողություն։

«Բարձր որակավորում ունեցող մասնագետները կարող են մոտենալ ու համբուրվել` առանց ձեռքերով իրար հպվելու։ Դա շատ նուրբ տեխնիկա է։ Եթե մի փոքր սխալ արեցիր, կարող ես ատամներդ կորցնել։ Մեր առաջին համբույրն այդպես եղավ»,-պատմեց Թևոս Իլիկչյանը։

Ամուսինները խոստովանեցին` իրենց երկրորդ սերը մասնագիտությունն է։ Նույնը փոխանցել են նաև իրենց որդուն։ Քրիստինե Իլիկչյանը պատմեց` դեռ չգիտեր, որ երեխայի էր սպասում և երկու անգամ թռիչք կատարեց։ Ստացվեց, որ որդին, դեռ չծնված, սերտորեն առնչվեց ծնողների էքստրեմալ մասնագիտությանը։

© Sputnik / Gohar Sargsyan Թևոս և Քրիստինե Իլիկչյաններ
Парашютисты Тевос и Кристина Иликчяны - Sputnik Արմենիա
Թևոս և Քրիստինե Իլիկչյաններ

«Իսկ երբ որդիս ծնվեց, նրան հետս տանում էի ծառայության։ Ես ֆիզարձակուրդ չեմ գնացել։ Նա մանկասայլակի մեջ նայում էր, թե ինչպես եմ ես պատրաստվում թռիչքի»,- ժպիտով հիշեց Քրիստինե Իլիկչյանը։

Այսօր ամուսինները Հայաստանում միակն են, որ ունեն վարպետի որակավորում։ Պատմում են, որ իրենց աշակերտներին սովորեցնում են նաև ուրիշին փրկելու, պատերազմական գործողությունների ժամանակ գոյատևելու ձևերը, մինչև ուրիշները օգնության կհասնեն։

Виктория Хачатрян - Sputnik Արմենիա
Կին փրկարարը. «Մեր ծառայությունը դժվար է ու վտանգավոր»

Թևոս Իլիկչյանը նշեց, որ իրենց տրված մարտական առաջադրանքը երբեք չեն ձախողել։ Ասաց ու թակեց սեղանին` թու-թու-թու։ Sputnik Արմենիայի այն հարցին` արդյո՞ք պարաշյուտիստները նախապաշարմունքներ ունեն ու հավատում են նշաններին, նա դրական պատասխան տվեց։ Պարզվում է, որ նրանք աշխատում են ամսի 13-ին թռիչքներ չկատարել։ Բացի այդ, ամեն առավոտ թռիչքներից առաջ մոտենում են այն կետին, որտեղ պետք է վայրէջք կատարեն ու այդտեղի ավազով ձեռքերն են շփում։ Հետաքրքիր է նաև մեկ այլ ավանդույթ. հրահանգիչները ոտքով խփում են առաջին անգամ թռիչք կատարողի հետույքին, որ նրա կյանքի ամենածանր հարվածը դա լինի։

«Ձեզ մի օրինակ բերեմ։ Մեր տղաներից մեկը, որը շատ արհեստավարժ պարաշյուտիստ է, պատերազմի մասնակից, թռիչքից առաջ ձգեց կոշիկի կապերը, և դրանք պոկվեցին։ Վախեցած նայեց դեմքիս ու ասաց, որ սա անհաջողության նշան է։ Իրավիճակը փրկելու համար ձեռքից վերցրի կոշիկները մի կողմ նետեցի կապերն ու ինչ-որ բան մռթմռթացի, իբր շամանություն եմ անում»,- ծիծաղով պատմեց Թևոս Իլիկչյանը` նկատի ունենալով, որ նշաններից բացի, մեծ դեր ունի նաև ինքնաներշնչանքը։

Նա մի զվարճալի բան էլ հիշեց. ամեն անգամ հոբելյանական թռիչքներ կատարողներին ստիպում են ձեռքերով քայլել, որ այդպես հասնի վայրէջքի կենտրոն ու քթով ցույց տա ճիշտ տեղը։

Այս պահին Քրիստինե Իլիկչյանը շուրջ 2 հազար թռիչք է կատարել, իսկ Թևոս Իլիկչյանի պարագայում այդ թիվը մոտենում է 5 հազարի։ Բայց այստեղ էլ նա կանգ առավ ու ծիծաղով ասաց` թող հենց 5 հազարի հասնի, նոր հստակ թիվը կասեմ` կրկին հիշեցնելով նախապաշարմունքի մասին։

Լրահոս
0