00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մենք ունենք հստակ ծրագիր և նպատակ․Բագրատ Սրբազան
17:30
7 ր
Արման Թաթոյան
Հայ Առաքելական եկեղեցու դեմ վտանգավոր գործընթաց է սկսվել․Թաթոյան
17:37
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանագետ. վիզան խանգարում էր Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացմանը

© Sputnik / Асатур ЕсаянцВардан Восканян, заведующий кафедрой иранистики факультета востоковедения Ереванского государственного университета
Вардан Восканян, заведующий кафедрой иранистики факультета востоковедения Ереванского государственного университета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Իրանի քաղաքական հարաբերությունները բացառիկ են, և տնտեսական հարաբերությունները նույնպես պետք է հասցնել այդ մակարդակին, դրան կնպաստի երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկումը, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի- Sputnik. Վիզաները չեղարկելու մասին հուշագիրը տրամաբանական բարձրակետն էր հայ-իրանական քաղաքական հարաբերությունների մակարդակի, նշեց իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

«Այսինքն` երկու երկրները հասել են քաղաքական հարաբերությունների այնպիսի վստահելի մակարդակի, որ վիզային ռեժիմի առկայությունն արդեն որոշակի խոչընդոտներ էր առաջացնում այդ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից»-նշեց նա։

Նրա խոսքով` առաջին հերթին կարևոր է այդ քայլի քաղաքական նշանակությունը, պակաս կարևոր չէ նաև տնտեսական հեռանկարը, քանի որ Հայաստանի համար բացվում է իրանական հսկայական շուկան։ Մի շարք ոլորտներում ևս վիզային ռեժիմը հանելը դրական ազդեցություն կթողնի։

«Դա նախ զբոսաշրջության ոլորտն է, ազատ տեղաշարժի հնարավորությունը, երկու ժողովուրդների և երկրների միջև մշակութային փոխայցելությունները։ Հատկապես Սյունիքի մարզում, որն Իրանի անմիջական հարևանն է, այս տեսանկյունից լուրջ հեռանկարներ են բացվում»,- մեկնաբանեց իրանագետը։

Ոսկանյանը նկատեց, որ այս քայլի դրական լինելու մասին է վկայում մի կողմնակի հանգամանք ևս` ադրբեջանական կողմի անհանգստությունը, «ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ մեր երկու երկրները գնացել են ճիշտ քայլի»։

Իրանագետը նշեց, որ պատժամիջոցների հանումը Իրանի համար նոր հնարավորություններ բացեց։

Флаги Ирана и Армении - Sputnik Արմենիա
Իրանը համաձայնել է ավելացնել Հայաստան ներմուծվող գազի ծավալները

«Իրանն արդեն հազարամյա պատմություն ունի մեր տարածաշրջանում և հայերիս ու Հայաստանի հետ հարաբերվելու տեսանկյունից։ Իրանն ընդհանրապես Մերձավոր արևելքում և Հարավային կովկասի տարածաշրջանում ունի կայունացնող դերակատարություն, և հայ-իրանական հարաբերությունների քաղաքական բարձր մակարդակը պետք է փոխլրացվի նաև տնտեսական և մշակութային դաշտերում»,- ասաց նա։

Ոսկանյանը կարծում է, որ այժմ առաջնային խնդիրը երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները քաղաքական բացառիկ մակարդակին հասցնելն է, նաև երկու երկրների և ժողովուրդների միջև փոխճանաչողության խթանումը։

«Մենք որևէ սպասելիք չունենք ո՛չ Ադրբեջանից, ո՛չ Թուրքիայից, այս երկու երկրները շարունակելու են մեր մեկուսացման, մեզ շրջափակման մեջ պահելու քաղաքականությունը, որը կարելի է հաղթահարել ակտիվացնելով հարավ-հյուսիս առանցքը»,- նշեց նա։

Ոսկանյանն ընդգծեց, որ Իրանը ևս ջանքեր է գործադրում հյուսիս-հարավ առանցքի ակտիվացման ուղղությամբ, մասնավորապես` այդ երկիրը փորձում է իրար կապել Պարսից ծոցը և Սև ծովը։

Լրահոս
0