Էկոնոմիկայի նախարար. անհրաժեշտ է խթանել տեղական արտադրանքը

© Sputnik / PanARMENIANNetАрцвик Минасян
Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայից Հայաստան է ներմուծվում 700 ապրանքատեսակ։ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ դրանց մի մասը կարող է տեղական արտադրության լինել։

ԵՐԵՎԱՆ,15 հուլիսի-Sputnik. Էկոնոմիկայի նախարարության ուսումնասիրությամբ` Թուրքիայից ներմուծվող շուրջ 700 ապրանքատեսակներից 50-ը կարելի է արտադրել Հայաստանում։ Նախարար Արծվիկ Մինասյանը կարծում է, որ պետք է քննարկել այդ հարցը։

«Առաջարկում ենք կիրառել ոչ սակագնային քաղաքականություն, այն է` որակի և բաղադրության վերահսկողություն։ Դա նշանակում է` շուկայից դուրս հանել այն ապրանքները, որոնք չեն բավարարելու որակական հատկանիշներին։ Սա վերաբերելու է նաև այլ երկրներից ներմուծվող ապրանքներին, որոնք իրենց որակական հատկանիշներով չեն բավարարի սպառողների պահանջներին, իսկ դրանց մուտքն էականորեն սահմանափակում է տեղական արտադրության կազմակերպման հնարավորությունը»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով` գերխնդիրն այն է, որ կազմակերպվի տեղեկան հումքի արտադրություն։ Մինասյանի համոզմամբ, անհրաժեշտ է քննարկել նաեւ մենաշնորհի խնդիրը։ Մենաշնորհային դիրքում գտնվող 15 արտադրատեսակի անուն արդեն իսկ ուղարկվել է համապատասխան գերատեսչություններ։ Քննարկումներից հետո կներդրվեն մեխանիզմներ, որոնք կօգնեն այլընտրանքի հնարավորություն ստեղծել։ Խոսքը վերաբերում է նաև հայտնի շաքարի շուկային։

Լրահոս
0