Հայաստանը սևծովյան երկրների շարքում է, Ադրբեջանը՝ ոչ

© SputnikОфис
Офис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը կմասնակցի Սևծովյան ավազանի անդրսահմանային համագործակցության 2014-2020 ծրագրին, Ադրբեջանը՝ ոչ: Այդ մասին այսօր հայտնեց Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի-Sputnik. Եվրոպական միությունը պատրաստ է 54 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին, Վրաստանին, Թուրքիային, Մոլդովային, Ուկրաինային, Բուլղարիային, Հունաստանին ու Ռումինիային՝ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020 թթ. ծրագրի շրջանակներում:

Այդ մասին այսօր Երևանում անցկացվող Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող ծրագրի մեկնարկին նվիրված սեմինարի բացմանը հայտարարեց Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքնյանը:

Референдум в Британии по сохранению членства в ЕС - Sputnik Արմենիա
Հայաստանն ու ԵՄ-ն շարունակվում են բանակցել. ավարտի ժամկետը չի նշվում

Թե ութ երկրից որոն ավելի շատ գումար կստանա՝ կախված է ներկայացված ծրագրերից:

ՙՙՕրինակ, տուրիզմի ոլորտում կարող է ներկայացվել Հայստան-Վրաստան-Բուլղարիա ծրագրային առաջարկ, որտեղ կարող է ներառվել փորձի փոխանակման, համատեղ փաթեթների մշակման, կրթական ծրագրերի իրականացման, մասնագիտական կարողությունների բարելավման առաջարկ՚,- նշեց փոխնախարարը:

Յուրաքանչյուր ծրագրի արժեքը 300 հազարից մինչև 1,5 մլն եվրո է, ոլորտային սահմանափակումներ չկան, բայց կան պարտադիր պայմաններ՝ ներկայացվող ծրագրում պետք է ներառված լինի առնվազն 3 շահառու երկիր, որոնցից մեկը՝ Եվրոպական միության անդամ:

ՙԵրբ մենք քննարկում էինք ընդհանուր ծրագրի կարգավորման մոտեցումները, Ադրբեջանը հարց բարձրացրեց, որ հաշվի առնելով կոնֆլիկտը, պետք է որոշակի հատուկ նկատառումներ մտցվեն: Բավական երկար համատեղ քննարկումների արդյունքում Ադրբեջանն ընդհանրապես դուրս է մնացել ծրագրից՚,– ասաց Մելքոնյանը:

Լրահոս
0