00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոգեբան. «Իրավիճակի խաղաղ կարգավորումը դեպի ժողովրդավարություն տանող ևս մի քայլ է»

© Sputnik / Асатур ЕсаянцМолодые активисты на баррикадах в Ереване
Молодые активисты на баррикадах в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետը կարծում է, որ Երևանում ստեղծված իրավիճակը հենց այնպես չի առաջացել. դրա համար բազմաթիվ նախադրյալներ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանն իրեն ներկայացնում է որպես ժողովրդավարական երկիր, հետևաբար, պետք է այս իրավիճակին լուծում տա բացառապես խաղաղ ճանապարհով և ապացուցի իրեն և աշխարհին, որ դա հնարավոր է, կարծում է «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար Միհրդատ Մադաթյանը։

«Այս հարցում պետք է ներգրավվեն մեդիատորներ, որոնք կկարողանան բանակցությունների միջոցով հանդարտեցնել կրքերը։ Ցավոք, սակայն, ես չտեսա մեկին, ով իր վրա կվերցներ այդ առաքելությունը, թեև մենք այդ բնագավառում պրոֆեսիոնալներ ունեն, օրինակ` ԱԻՆ հոգեբանները», — ասաց Մադաթյանը։

Նրա խոսքով` իրավիճակը լարվում է նաև այն պատճառով, որ երկու կողմում էլ առաջնորդներ չկան, իսկ առանց առաջնորդի ցանկացած շարժում քաոսի է վերածվում։ Հոգեբանը կարծում է, որ ստեղծված իրավիճակը հանկարծակի չի սկսվել. դրա համար բազմաթիվ նախադրյալներ կային։

Զինված խումբն այսօր այրել է ՊՊԾ գնդի 3 ծառայողական մեքենա - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը մեկնաբանել է գրավված ՊՊԾ գնդի մոտ տեղի ունեցածը

«Ժողովուրդը բողոքի ալիք բարձրացրեց զինված գրոհի ճանապարհով, ինչն իմ կարծիքով, անընդունելի է», — նշեց Մադաթյանը։

Փորձագետը կարծում է, որ մթնոլորտն այնքան է թեժացել, որ ժողովուրդը ցույցերի ժամանակ ելույթ ունեցողներից ոչ ոքի չի ընդունում։ Նրա կարծիքով` իրավապահ մարմինների նկատմամբ դրսևորված ագրեսիան ուղղված է իշխանությանը։

«Ժողովուրդը, ի դեմս ոստիկանների, տեսնում է իշխանության ներկայացուցիչներին։ Առաջանում է կոնֆլիկտ, որի համար պատասխանատու է երրորդ անձը։ Մենք պետք է հասկանանք, որ ոստիկանը մեզ նման հայ է։ Հասարակությունը չի կարող լուծել խնդիրը ոստիկանների նկատմամբ ագրեսիա ցուցաբերելով», — նշեց հոգեբանը։

Раненый член группировки Сасна Црер Ашот Петросян - Sputnik Արմենիա
Ոստիկանները վիրավորել են զինված խմբի երկու անդամի և կրակ բացել սնունդ հասցնող մեքենայի վրա

Զինված խմբի կողմից ոստիկանական մեքենա այրելու փաստը Մադաթյանը ագրեսիայի դրսևորում չի համարում, նա կարծում է, որ դա տեղի է ունեցել անելանելիությունից` հաշվի առնելով լարված էմոցիոնալ վիճակը։ Նրանց թողել են առանց գոյության տարրական միջոցների` ջրի, էլեկտրականության և սննդի։

Սակայն փորձագետը կարծում է, որ զինված խմբի ներկայացուցիչները պետք է պատիժ կրեն օրենքի սահմաններում, քանի որ անկախ ամեն ինչից արյուն է թափվել, կան տուժածներ։

«Ի՞նչ տարբերություն, ինչ պատրվակով ես դու արյուն թափում։ Եթե այսօր ես մարդ սպանեմ «հայրենիք», «հայրենասիրություն» կարգախոսով, ճիշտ կլինի՞», — ասաց Մադաթյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք ու պատանդ վերցրել ոստիկանության ծառայողներին։ Զինված հարձակման նախաձեռնողները պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։

Գրոհի ժամանակ սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչյա Խոստեղյանը և ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

Նախօրեին ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբն այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել է, որ մեքենան այրելը բողոքի նշան էր, քանի որ զինյալներին զրկել են ուտելիքից, բժշկական օգնությունից, անջատել են գնդի էլեկտրամատակարարումը։ Այդուհանդերձ, ըստ նրա, բանակցությունները շարունակվում են:

Հուլիսի 23-ին զինված խումբն ազատ է արձակել վերջին 4 պատանդներին, այդ թվում` ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Լրահոս
0