00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սասնա ծռերի» հետ պետք է խոսել հուզական լեզվով

© Sputnik / Asatur YesayantsЧлены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանակցային գործի մասնագետները քննարկել են «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններն ու իշխանության արձագանքը։ Բոլորի կարծիքը մեկն է`իրավիճակը հարթելու համար փոխզիջումներից բացի այլ ելք չկա։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Բանակցային գործի մասնագետ Աշոտ Խուրշուդյանը մի քանի անգամ եղել է Խորենացի փողոցում։ Վստահեցնում է` ոստիկանական պատնեշի մոտ հույզերն են գերիշխում, իսկ դրանց շուրջ բանակցելը ծայրահեղ բարդ է։ Խուրշուդյանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների մի մասն իրեն զգում է ռազմաճակատում, ուստի, նրա համոզմամբ, պետք են այնպիսի մարդիկ, որոնք նրանց հետ կբանակցեն պատերազմ տեսածի ու ապրածի լեզվով։

«Այդ իրավիճակն են նրանք պատկերացրել։ Գուցե ճիշտ է ընտրված, որ միջնորդները ռազմական ու պատմական անցյալ ունեցող մարդիկ են։ Միջնորդները հանգիստ գոռգռում էին այնտեղ, ու դա ընդունվում էր նրանց կողմից, հաղորդակցությունը ստացվում էր։ Պետք է մի մարդ գնա, որը հուզական լեզվով կխոսի։ Գնալ թուղթ ու գրչով, խոսել ռացիոնալ լեզվով, այս դեպքի համար չէ»,- ասաց Աշոտ Խուրշուդյանը։

Միաժամանակ բանակցային մասնագետը վստահեցրեց, որ փոխզիջումների լեզուն միակ նախապայմանն է։ Իսկ զինված խմբին ինտերնետից, հոսանքից ու ջրից զրկելը նա իրավիճակի սրում է համարում։

© Sputnik / Gohar SargsyanՍտեփան Գրիգորյանը և Աշոտ Խուրշուդյանը
Эксперты Ашот Хуршудян и Степан Григорян - Sputnik Արմենիա
Ստեփան Գրիգորյանը և Աշոտ Խուրշուդյանը

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ լրացրեց գործընկերոջ խոսքը։ Նա կոնկրետ օրինակով խոսեց. եթե զինված խումբն ազատել է ոստիկաններին, ապա իշխանության պատասխան քայլը, ըստ նրա, պետք է լիներ Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելը։

«Ժիրայր Սեֆիլյանին ազատելը կարող էր լրջորեն փոխել մթնոլորտը։ Իշխանությունը կարծում է, որ եթե զիջման գնան, ապա դա հասարակության աչքում կընկալվի որպես թուլության նշան»,-ասաց Գրիգորյանը։

Նրա գնահատմամբ` աննախադեպ է, երբ զենքով մարդիկ ՊՊԾ շենք են գրավում, իսկ նույն այդ շենքի կողքը հավաքվում են ցուցարարներ ու աջակցում նրանց։ Փորձագետը կարծում է, որ այս ամենը սեփական բացերի մասին մտածելու տեղիք պետք է տա իշխանությանը։

Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
ԱԱԾ-ն հրապարակել է «Սասնա ծռերի» զրույցի ձայնագրությունը

Նա մի կարևոր հանգամանք ևս առանձնացրեց։ Եթե սկզբնական շրջանում ոստիկանության պարեկապահակային շենքը գրաված խումբը պահանջում էր իշխանության հրաժարականն ու Սեֆիլյանի ազատ արձակումը, ապա այսօր շեշտադրումն ուղղվում է նաև ղարաբաղյան խնդրի վրա։

«Պետության առաջին դեմքը պետք է հայտարարությամբ հանդես գա ու պարզապես հայտարարի, որ տարածքների հանձնում չի նախատեսվում։ Այսպիսով լարվածության ֆոնը կթուլանա»,-ասաց նա։

Բանակցային գործի մասնագետ, ամերիկաբնակ Արթուր Մարտիրոսյանն էլ տեսակապի միջոցով միացավ քննարկմանը և ստեղծված իրավիճակում իշխանության գործողությունները գնահատեց որպես ինքնագոլ։ Նրա խոսքով` եթե բանակցային գործընթացը երկկողմանիորեն ճիշտ արվի, ապա վստահությունը փոխադարձաբար կավելանա։

«Ինքնագոլ է իշխանության արած գործողությունները, երբ ցուցարարներին բերման են ենթարկում առանց որևէ հիմքի»,-ասաց Մարտիրոսյանը։

Բանախոսները իրավիճակի վերաբերյալ ընդհանուր եզրահանգում արեցին` իշխանության ու «Սասնա ծռերի» գործողություններում բանակցային գործընթաց չկա։ Լրջագույն խնդիրներից խուսափելու համար նրանք մեկ անգամ ևս հորդորեցին նստել բանակցային սեղանի շուրջ։

Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
«Սասնա ծռեր» խմբի անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք ու պատանդ վերցրել ոստիկանության ծառայողներին։ Զինված հարձակման նախաձեռնողները պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։

Գրոհի ժամանակ սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչյա Խոստեղյանը և ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

Հուլիսի 23-ին զինված խումբն ազատ է արձակել վերջին 4 պատանդներին, այդ թվում` ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Լրահոս
0