00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղլեչյան. Արամ Մանուկյանի հիվանդասենյակը բարվոք վիճակում է

© Уголовно-исполнительная службаРаботы по дезинфекции УИУ
Работы по дезинфекции УИУ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը վստահեցնում է, որ դատապարտյալների հիվանդանոցում կալանքի տակ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի հիվանդասենյակի սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի-Sputnik. Sputnik Արմենիայի հետ զրույցում արձագանքելով Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի բողոքին, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ Արամ Մանուկյանն ապահովված է անհրաժեշտ բժշկական օգնության միջոցներով, իսկ հիվանդասենյակի սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են:

Գոռ Ղլեչյանի խոսքով, Ա.Մանուկյանը ստանում է հիվանդ դատապարտյալների և կալանավորված անձանց համար օրենսդրությամբ նախատեսված և սահմանված սնունդ:

Պատասխանելով քրեակատարողական հիմնարկների սանիտարահիգիենիկ վիճակի մասին տարաբնույթ մեկնաբանություններին քրեակատարողական վարչությունը նաև հայտնում է, որ ապրիլի 19-ին«Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրով ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում շարունակաբար իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքներ:

Павлик Манукян - лидер вооруженной группы, захватившей здание  полка - Sputnik Արմենիա
Պավել և Արամ Մանուկյանների վիճակը ծանր է

Ծառայությունը հայտարարում է, որ ՔԿ հիմնարկների բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքները կատարվում են յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրը:

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը պահանջում էր նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել քաղաքային հիվանդանոց՝ հայտարարելով, որ իր պաշտպանյալը պահվում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում և կարող է այրան վարակ ստանալ:

«Սենյակում ի սպառ բացակայում են սանիտարահիգիենիկ պայմանները, պատերը ամբողջությամբ բորբոսնած են: Սենյակում իմ պաշտպանյալը միայնակ անօգնական պառկած էր և որևէ բուժաշխատող առկա չէր: Նոր վիրահատված և ծանր վիճակում գտնվող իմ պաշտպանյալի համար ապահովված չէր ոչ միայն տարրական հիվանդասենյակի պայմանները, այլ նաև սնունդը, քանի որ իմ պաշտպանյալի մոտ դրել էին ընդամենը մեկ կտոր սև հաց, պանիր և կարագ այն դեպքում, երբ հետվիրահատական շրջանում իմ պաշտպանյալին անհրաժեշտ է ապահովվել հատուկ սննդակարգով»,- ասել էր Ինեսա Պետրոսյանը:

ՄԻՊ գրասենյակից էլ տեղեկացանք, որ այսօր պաշտպանի աշխատակիցների այցի պահին Արամ Մանուկյանը տեղափոխվել էր կարանտինային բաժանմունք: Ինչպես հայտնել են այցելուներին այստեղ պահման պայմանները հիվանդախցերի պայմաններից զգալիորեն տարբերվում են:

«Մեր դիտարկմամբ, նոր բաժանմունքի պատերը եւ հատակը նորոգված են, խցերն առավել լուսավոր եւ մաքուր են, հագեցած են բժշկական մահճակալներով, բազկաթոռներով, սառնարանով»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Լրահոս
0