00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինաստանը հայկական գինի ու կոնյակ է ուզում, Հայաստանը` նոր շուկա

Բաժանորդագրվել
Չինաստանը հետաքրքրված է հայաստանյան արտադրությամբ: Հայ մասնագետի համոզմամբ` չինական շուկան Հայաստանի համար եզակի հնարավորություն է, որից չօգտվելու դեպքում Հայաստանը դուրս կմնա տարածաշրջանային կարևոր ծրագրերից:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. «Հին պատմությամբ քաղաք և բարի մարդիկ՚,- առաջին անգամ Երևան այցելած Չինաստանի Հեյլունցզիան նահանգի միջազգային առևտրի աջակցման չինական կոմիտեի գլխավոր քարտուղար Գուան Հեյբինն այս տպավորությունն է ստացել հայերի հետ շփումից և կարծում է, որ նրանց հետ աշխատելն էլ հետաքրքիր կլինի:

Չինաստանի 38 մլն բնակչություն ունեցող նահանգում հետաքրքրված են հայկական արտադրության, մասնավորապես՝ ոսկերչական ապրանքների ու ոգելից խմիչքների արտահանմամբ:

«Փորձել եմ տեղական օղին և գինին։ Ցավոք, դեռ չեմ փորձել հայկական կոնյակը, գիտեմ, որ այն շատ հայտնի է աշխարհում: Աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ խմիչքներ են բերում մեր քաղաք, և ես կարծում եմ, որ հայկականը ևս պետք է տեղ գտնի մեր շուկայում»,- ասաց Գուան Հեյբինը:

Չինական պատվիրակության անդամներն արդեն հանդիպումներ են ունեցել էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների, ինչպես նաև հայ գործարարների հետ, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել: Չինական կողմը հետաքրքրված է նաև զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական, կրթական ոլորտների, ինչպես նաև ՀՀ և չինական ԶԼՄ-ների համագործակցությամբ ու համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Вино, бутылки вина - Sputnik Արմենիա
Հայկական գինին շատ թունդ է հնդիկների համար

Իսկ հայաստանյան տնտեսության հնարավորությունները Չինաստանում ներկայացնելու համար չինական կողմը պատրաստակամություն է հայտնել չինական Հարբին քաղաքում անցկացվող միջազգային ցուցադրությունների ժամանակ հայկական ընկերություններին արտոնյալ պայմաններով տաղավար տրամադրել՝ սեփական արտադրանքը ներկայացնելու համար:

Ի դեպ, հայաստանյան արտադրանքը տարվա ընթացքում արդեն ներկայացվել է Չինաստանի 20 միլիոնանոց Նինգբո քաղաքի ազատ առևտրի տարածքում հատկացված ցուցասրահում: Ինչ վերաբերում է չինական շուկայում տեղ գրավելու հնարավորությանը, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ այն մեծ հնարավորություններ կարող է բացել մեր երկրի դիմաց:

«Եթե մենք կարողացանք թեկուզ մի քանի ապրանքների մասով հասնել հաջողության չինական շուկայում, կարողացանք իրացնել այնտեղ մեր արտադրանքը, ապա մեծ հաջողություններ կունենանք»,- ասաց տնտեսագետը՝ նշելով, որ առայժմ չինական շուկա է մտնում Հայաստանից արտահանվող ապրանքների միայն 10 տոկոսը:

Վիլեն Խաչատրյանի խոսքով` հայ-չինական գործարար կապերի զարգացումը կարող է նպաստել նաև չինական արտադրանքի ապրանքների գների նվազմանը: Եթե մինչ օրս չինական ապրանքը Հայաստան էր հասնում երրորդ երկրների տարածքով, ապա գործարար կապերի ընդլայնման արդյունքում հայաստանյան շուկան կազատվի միջնորդների ծառայություններից ու հավելավճարներից:

Իսկ հայ-չինական առևտրային հարաբերությունները 21-րդ դարում, թեև նոր են ձևավորվում, բայց դարերից եկող արմատներ ունեն։ Դեռևս մեր թվարկությունից առաջ սկզբնավորված Մետաքսի հին ճանապարհի ժամանակակից տարբերակը վերականգնելու նախաձեռնողը հենց չինական կողմն է, որը ժամանակակից աշխարհի արևելքն ու արևմուտքն իրար կապող ծրագրի իրագործման համար 3 տարի առաջ 40 մլրդ դոլար է հատկացրել։

«Իհարկե, Հայաստանը գտնվել է հին Մետաքսի ճանապարհի վրա և ինտեգրվում է նոր Մետաքսի ճանապարհին»,- Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց Գուան Հեյբինը՝ հավելելով, որ Չինաստանում հույս ունեն բարիդրացիական հարաբերությունների հաստատել Մետաքսի ճանապարհի բոլոր երկրների հետ:

Վիլեն Խաչատրյանը, սակայն, մտավախություն ունի, որ Հայաստանում այս ծրագրին անհրաժեշտ լրջությամբ չեն վերաբերվում, ինչի հետևանքով Հայաստանը կարող է անգամ դուրս մնալ դրանից:

«Ճանապարհային այդ ենթակառուցվածքների ստեղծման գործընթացը մեր հարևան երկրները շատ ավելի արագ են իրականացնում, քան մենք,- ասաց տնտեսագետը, — այսինքն այդ ծրագրերից մենք մեր դանդաղկոտության կամ գումարների ոչ արդյունավետ ծախսելու հետևանքով կարող ենք դուրս մնալ, և դրանից տուժում է մեր երկիրը»:

Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ արդյունքում շատ ավելի գործուն նշանակություն է ստանում Մետաքսի նոր ճանապարհի՝ Ռուսաստան- Վրաստան- Ադրբեջան- Իրան սխեման: Դե իսկ ծրագրի մեջ Թուրքիայի մասնակցության պարագայում մեր երկրի համար այն վերջնականապես փակված կլինի:

Լրահոս
0