Կարապետյան. 2017-ի բյուջեն կոշտ է լինելու

© Sputnik / Asatur YesayantsЗаседание Правительства Армении
Заседание Правительства Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2017 թվականի բյուջեով Կառավարությունը կրճատելու է ծախսերը։ Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ լինելու է «կոշտ» բյուջե։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի-Sputnik. 2017 թվականի բյուջետային ծախսերը նախնական հաշվարկով կկազմեն 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, պակասուրդն էլ կլինի մոտ 2,8 տոկոս։

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ ամենակարևոր սկզբունքը հարկաբյուջետային և պարտքի կայունությունն է։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետը հանձնարարում է երազել

«2014-2015 թվականներին ունեցել ենք պետական պակասուրդի բավական բարձր մակարդակ՝ 4,8 տոկոս։ Դրա հետևանքով ավելացել է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, ինչը պարտքի ստեղծման հիմնական աղբյուրն է»,-ասաց Արամյանը։

Նա հավելեց, որ ՀՀ արտաքին պարտքը երկու տարվա ընթացքում աճել է` կազմելով 54,4 տոկոս։ Վարդան Արամյանն անհաժեշտություն տեսավ, որ հետագա տարիներին լինենք պահպանողական՝ պարտքի գերաճից խուսափելու համար։

Կարեն Կարապետյանը հայտնեց, որ 2017 թվականին նախատեսվում է կոշտ բյուջե։

Լրահոս
0