Նոր բազա դատական բժշկության և բժշկական գենետիկայի զարգացման համար

© Sputnik / Рамиль СитдиковСотрудница лаборатории ГУ НИИ эпидемиологии и микробиологии имени Н.Ф. Гамалеи, где российские ученые разработали вакцину против лихорадки Эбола
Сотрудница лаборатории ГУ НИИ эпидемиологии и микробиологии имени Н.Ф. Гамалеи, где российские ученые разработали вакцину против лихорадки Эбола - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի գիտագործնական բազայի բացումը՝ դատական բժշկության և բժշկական գենետիկայի ամբիոնների գծով:

ԵՐԵՎԱՆ, 1 Հոկտեմբերի — Sputnik. Տվյալ բազան բացվել է ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի և Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանի միջև 2016թ. ապրիլին ստորագրված պայմանագրի շրջանակներում:

Միջոցառումը, որին ներկա էին ԵՊԲՀ պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը, ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնի վարիչ,պրոֆեսոր Շոթա Վարդանյանը, բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն,պրոֆեսոր Թամարա Սարգյանը և այլ աշխատակիցներ, բացել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը:

Коррупция - Sputnik Արմենիա
Կալանավորել են բժշկական համալսարանի անվտանգության աշխատակցին

Նա նշել է, որ բազայի բացման հիմնական նպատակներն են գիտական նախագծերի համատեղ իրականացումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, փորձագիտությունների և հետազոտությունների անցկացմանն առնչվող խորհրդատվությունը, որը կնպաստի դրանց որակի բարձրացմանը տվյալ մասնագիտություններով:

ԵՊԲՀ լավագույն դասախոսներն ու պրոֆեսորները կմասնակցեն այդ աշխատանքներին: Նախատեսվում է ընդլայնել համագործակցությունը նաև թունաբանության և մի շարք այլ բժշկակենսաբանական բնագավառներում:

Ի շահ ընդհանուր գործի, նախատեսվում է օգտագործել Երևանի պետական բժշկական համալսարանում և Փորձաքննությունների ազգային բյուրոյում առկա ամենաժամանակակից սարքավորումները, ինչը նաև կդառնա ուսանողների համար համապատասխան մասնագիտությունների գծով գործնական պարապմունքների կազմակերպման կարևոր օղակ:

Լրահոս
0