00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արարատ Միրզոյան
«Զգուշավոր լավատեսություն կա». Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանն ընդառաջ
17:07
4 ր
Տավուշը հանուն հայրենիքի
Շարժման երթին միացել են նաև Արցախյան պատերազմում զոհված տղաների ծնողները
17:38
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Աբովյան time
On air
18:15
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում լեռնային նոր ուղիներ են բացվել

© Sputnik / Израиль Озерский / Անցնել մեդիապահոցАльпинисты
Альпинисты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 9-ը Հայկական լեռների ու ալպինիստների օրն է: Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը Sputnik Արմենիային է ներկայացրել ֆեդերացիայի ձեռքերումներն ու հետագա ծրագրերը:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայում բնակվող Տիգրան Գրիգորյանը Շուշի քաղաքից ոչ հեռու լեռնային 4 ուղի է ստեղծել: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը:

Նրա խոսքով՝ Գրիգորյանն այդ ուղիները կարողացել է ստեղծել ընդամենը մեկ շաբաթում:

«Տիգրան Գրիգորյանը ղարաբաղցու արմատներ ունի, բայց ծնվել ու ապրում է Մոսկվայում: Վերջերս նա կապ է հաստատել Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիայի հետ, պատմել, որ լեռնային երթուղիներ ստեղծող մասնագետ է»,- ասաց Դանիելյանը:

Հետո եկել է Հայաստան, որտեղ նրան մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիան: Անհրաժեշտ երթուղիները ստեղծելու համար Տիգրանը մեկ շաբաթով մեկնել է Արցախ:

Пресс-конференция, посвященная Международному дню альпинизма. Ара Хачадурян - Sputnik Արմենիա
Արա Խաչադուրյան. Էվերեստը նվաճել եմ գրազով

«Այսօր արդեն նա կվերադառնա Երևան: Տիգրանի շնորհիվ մենք արդեն լեռնային երթուղիներ ունենք Արցախում: Սա առաջին հերթին հրաշալի նորություն է տեղի երիտասարդների համար, որոնք զրկված էին լեռնագնացությամբ զբաղվելու հնարավորությունից: Եվ երկրորդ՝ այս փաստն ավելի մեծ թվով զբոսաշրջիկների կգրավի»,- ասաց Դանիելյանը:

Ալպինիստների օրվա կապակցությամբ նա նաև խոսեց ֆեդերացիայի ձեռքբերումների մասին:

«2017 թվականին մենք քանակը կվերածենք որակի: 40 պրոֆեսիոնալ ալպինիստ ունենք, 50 երեխա և 200 սկսնակ: Մեծ թվով մարզումներ կանցկացնենք, յուրաքանչյուր ալպինիստի դեպքում կզարգացնենք այն, ինչը նրա մոտ ավելի լավ է ստացվում: Այսինքն՝ շեշտը կդնենք նեղ մասնագիտացման վրա»,- ասաց նա:

Ֆեդերացիայի ձեռքբերումներից մեկն էլ, ըստ Դանիելյանի, ալպինիզմը հանրաճանաչ դարձնելն է: Նրա խոսքով՝ աշխարհում ավելի քան 1000 մարդ արդեն գիտի, որ Հայաստանը ներուժ ունեցող «ալպինիստական» երկիր է:

Армянские альпинисты на горе Арарат - Sputnik Արմենիա
Հայերը նվաճում են աշխարհի ամենաբարձր գագաթները

Բացի այդ, ֆեդերացիան սաներ է պատրաստում, որոնց արշավների անվտանգությունը լիովին թափանցիկ է, և մրցակցություն է ծավալվել ալպինիստների խմբերի միջև:

«Նախկինում վերելքներն ու արշավները կամայական բնույթ էին կրում: Ով ինչպես ուզում էր, այդպես էր անում, իսկ այսօր բոլորն արդեն գիտեն, որ Ալպինիզմի ֆեդերացիան կիմանա բոլոր գործողությունների մասին»,- ասաց Դանիելյանը:

2016 թվականը հաջող տարի է եղել հայ ալինիստների համար: Նրանք հաղթահարել են Լենինի գագաթը, Էլբրուսի (ձմեռային, գարնանային և ամառային, այդ թվում՝ միայնակ), Դեմավեդի, Կազբեկի, Մոնբլանի, Մատերհորնի և այլ գագաթներ: Այս տարվա ամենակարևոր իրադարձություններից մեկն Արա Խաչադուրյանի և Իրենա Խարազովայի՝ Էվերեստ բարձրանալն էր: Մինչև հիմա աշխարհի ամենամեծ գագաթը նվաճել են երեք հայեր՝ Լև Սարկիսովը, Կարո Հովասափյանը և Իգոր Խալաթյանը:

Հայկական լեռների և ալպինիստների օրը հոկտեմբերի 9-ին նշելը պատահական չէ: 1829թ-ի այդ օրը արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը արշավախմբի հետ՝ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Պարրոտի գլխավորությամբ, առաջին անգամ բարձրացել է Արարատ լեռը:

Լրահոս
0