00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիլիջանը միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցին

Բաժանորդագրվել
ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (UNESCO) Դիլիջանն ընդգրկել է Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում (GNLC):

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Դիլիջանը միանում է աշխարհի այնպիսի քաղաքների դինամիկ ցանցին, որոնք աջակցում են ցկյանս ուսումնառությանն աշխարհի տարբեր համայնքներում՝ կրթական քաղաքների առաջընթացին նպաստող կայուն կապերի և գործընկերության միջոցով խթանելով քաղաքական երկխոսությունը և անդամ քաղաքների միջև փորձի փոխանակումը: Այս մասին հայտնում է IdeA հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«Դիլիջանի բոլոր քաղաքացիների համար UNESCO-ի կողմից նման ճանաչման արժանանալը մեծ պատիվ է, քանի որ Դիլիջանը շարունակում է առաջարկել նոր կրթական ծրագրեր՝ մեր քաղաքացիներին 21-րդ դարի կրթությանը պատրաստելու համար»,- ասել է Դիլիջանի համայնքային կենտրոնի ծրագրի տնօրեն Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, ով կարևոր դերակատարում է ունեցել Դիլիջանը GNLC-ում ընդգրկելու գործում:

«Դիլիջանը հարթակ է դարձել այնպիսի տեղական և միջազգային կենտրոնների համար, ինչպիսին են UWC Դիլիջան քոլեջը, Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Դիլիջանի համայնքային կենտրոնը: Այս տարի քաղաքում անցկացվեց Դիլիջանի արվեստների դիտարանը»,- նշել է Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

Международная школа Дилижана - Sputnik Արմենիա
UWC-ի շրջանավարտներ. Դիլիջանի դպրոցը մեզ համար բացեց նոր աշխարհ և Հայաստանը

UNESCO Ցկյանս ուսումնառության ինստիտուտի տնօրեն Արնե Կարլսենն իր նամակում նշել է Դիլիջանի «կրթական քաղաքի տեսլականի հաջող նախագծումն ու իրականացումը»՝ ցանկություն հայտնելով տեղեկանալ Դիլիջանում հետագա զարգացումների մասին:

Դիլիջանի համայնքային կենտրոնին և այլ տարածաշրջանային նախագծերին աջակցող Դիլիջանի զարգացման հիմնադրամի և UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդն ասել է. «Մեր հիմնադրամի նպատակը Դիլիջանին իր փառքը վերադարձնելն ու այն տարածաշրջանում կրթական, մշակութային և ժամանցային կենտրոն դարձնելն է, և նման միջազգային ճանաչումը կարևոր քայլ է այդ նպատակին հասնելու ուղղությամբ»:

Դիլիջանի զարգացման հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր-գործընկեր Գագիկ Ադիբեկյանն էլ նշել է. «Մենք ապրում ենք բարդ և արագ փոփոխվող աշխարհում, որտեղ երկրի մրցունակությունն ու տնտեսական աճը մեծապես կախված են կրթության որակից: Վստահ եմ, որ Դիլիջանի ներգրավումն Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում կնպաստի կարևորագույն խնդրի՝ Դիլիջանը Հայաստանի կրթական կենտրոն դարձնելու լուծմանը»:

Международная школа Дилижана - Sputnik Արմենիա
Դիլիջանի դպրոցն արժանացել է International Property Awards 2015 հեղինակավոր մրցանակին

Այս ցանցում Դիլիջանը Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու հնարավորություն կստանա՝ իր քաղաքացիներին ցկյանս ուսումնառության հնարավորություն տալով և, այդպիսով, բազմակողմ և հավասար կրթություն ապահովելով:

Այժմ աշխարհի ավելի քան 1000 քաղաքներ և համայնքներ դարձել են կամ դառնում են ուսումնառու/կրթական քաղաքներ: Այս քաղաքները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային քաղաքական երկխոսությանը, ուսումնասիրություններին, կարողությունների զարգացմանն ու փորձի փոխանակմանը: Ինչպես նաև նրանք կարող են իրենց քաղաքացիների համար արդյունավետ օգտագործել ցկյանս ուսումնառությունը խթանելու՝ ուսումնառու քաղաքի մոտեցումները: UNESCO-ն ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցը հիմնել է, որպեսզի նպաստի դրանց թվի աճին՝ խթանելով քաղաքային համայնքներում ցկյանս ուսումնառությունը: GNLC համաշխարհային ցանցը մոբիլիզացնում է քաղաքները՝ ներկայացնելով, թե տվյալ քաղաքի ռեսուրսները ինչպես կարող են բնակիչներին ուսումնառության արդյունավետ հնարավորություններ տալ՝ «խթանելով մարդկային ներուժի աճը, պահպանելով սոցիալական արդարությունն ու հավասարությունը, ինչպես նաև ապահովելով սոցիալական համախմբվածություն և կայուն բարեկեցություն»:

Լրահոս
0