Տյումենում հայկական դուդուկ կհնչի

© Sputnik / Asarur YesayantsДудук
Дудук - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական ազգային երաժշտական գործիքի` դուդուկի, հնչյունների ներքո կստեղծվեն գործեր` ջրի վրա գեղանկարչության տեխնիկայով (էբրու)։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Հայկական դուդուկը և էբրուն կմիավորվեն «Ենթագիտակցության ձայներ» փառատոնի շրջանակում, որը տեղի կունենա Տյումենում հոկտեմբերի 26-ին, հաղորդում է տեղի «Վսլուխ» հրատարակությունը։

Երաժիշտ Արգիշտին նկարչուհի Օլգա Կաուրովայի հետ հանդիսատեսին առաջարկում է երկու դինամիկ վիճակների` երաժշտության և ջրային տարերքի, յուրօրինակ միավորում։

Մոսկվայում անցկացվել է Դուդուկի երրորդ միջազգային փառատոնը - Sputnik Արմենիա
Հայկական դուդուկի հնչյունները գերեցին մոսկվացիներին

«Ենթագիտակցության ձայներ» մեկուկեսժամանոց շոուն ընդգրկում է յուրաքանչյուր մարդու կյանքում ամենակարևոր պահերը` ընտանիք, տուն, միայնություն, միավորում, կյանքի գործ, սեր, բաժանում, երջանկություն, էգո, վախեր և արգելքներ հաղթահարելու ուրախություն։

Արգիշտիի երաժշտությունը կարելի է դասել էթնիկա, World music ժանրին, դրա մեջ գտնել ջազի և ֆյուժնի երանգներ։

Իր ծրագրերում Արգիշտին օգտագործում է ինչպես հայկական և արևելյան հայտնի ազգային մեղեդիներ, այնպես էլ սեփական ստեղծագործությունները։

Լրահոս
0