00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում մեկնարկել է Եվրասիական գործընկերության միջազգային ֆորումը

© Sputnik / Asatur YesayantsПервый Международный форум Евразийского партнерства в Ереване
Первый Международный форум Евразийского партнерства в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆորումը կոչված է երկկողմ և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել տնտեսական համագործակցությանը և բովանդակային բիզնես գործողություններ իրականացնել ԵՏՄ երկրների միջև։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Երևանում անցկացվում է Եվրասիական գործընկերության միջազգային ֆորումը։ Ֆորումին մասնակցում են ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը փոխանցեց երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը միջոցառման մասնակիցներին։

«2011 թվականին մեր երկրները Երևանում նախաձեռնեցին միջտարածաշրջանային գործընկերության հայ-ռուսական առաջին ֆորումը, որն այս տարիների ընթացքում ապացուցեց իր պահանջված լինելը, նպաստեց մեր շրջանների ներուժի բացահայտմանը և միջտարածաշրջանային համագործակցության ամուր հիմքեր դրեց։ Կարգավորվել է ՌԴ 70 սուբյեկտների հետ հայկական շրջանների արդյունավետ փոխգործակցությունը, ինչը, համոզված եմ, դեռ վերջը չէ», — ասված է Սարգսյանի խոսքում։

Նախագահը համոզված է, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումը կարևոր հարթակ է, որը հավաքում է երկրների պետական իշխանությունների, բիզնես և հասարակական շրջանակների ներկայացուցիչներին Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունների ստեղծման համար։

Флаги России и Армении - Sputnik Արմենիա
Ռուս–հայկական ֆորումը Երևանում հավաքեց երկու երկրների երիտասարդությանը

«Հայ-ռուսական տնտեսական փոխգործակցության օրակարգում ընդգրկված է առևտրատնտեսական կապերի խորացման, ներդրումային կլիմայի բարելավման, համագործակցության, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության ընդլայնման հետ կապված հարցերի լայն շրջանակ», — նշված է նախագահի խոսքում։

Սարգսյանի խոսքով` ԵՏՄ-ին երկրի անդամակցությունը որակական նոր մակարդակի բարձրացրեց հայ-ռուսական փոխշահավետ գործընկերությունը։

«Համագործակցության ավանդական շրջաններում փոխգործակցության արդյունավետ ընդլայնումը թույլ կտա բացահայտել Ռուսաստանի շրջանների հետ Հայաստանի գործընկերության բացառիկ ներուժը», — նշված է նախագահի ուղերձում։

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն իր հերթին հնչեցրեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը։ Ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հիմնվում են ընդհանուր, պատմական և մշակութային հոգևոր արժեքների, ինչպես նաև բարեկամության և բարիդրացիական բազմադարյա ավանդույթների վրա։

«Այս հզոր համախմբող գործոնը ավելի շատ հնարավորություններ է տալիս մեր երկրներին` տնտեսության, արդյունաբերության, առևտրային, ինչպես նաև մարդասիրական, գիտական, կրթական կապերի ընդլայնման ոլորտներում կայուն զարգացման և արդյունավետ համագործակցության համար», — գրված է Պուտինի ուղերձում։

Եվրասիական գործընկերության միջազգային առաջին ֆորումը կոչված է իրական ժամանակի ռեժիմում մշտական հաղորդակցման, քննարկման և համագործակցման համար հարթակ ստեղծել, ինչը կհեշտացնի ԵՏՄ-ի փոխակերպումը «Խելացի տարածաշրջանի» (Smart Region)։

Ֆորումն աջակցում է երկկողմ և բազմակողմանի տնտեսական համագործակցությանը և ԵՏՄ, ԱՊՀ, BRICS հինգ անդամների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ), ՇՀԿ, ԵՄ, ԱՄՆ-ի և այլ երկրների միջև բիզնես գործողությունների իրականացմանը։

Լրահոս
0