Ռուսական ավիաընկերությունները Հայաստան չվերթեր իրականացնելու թույլտվություն ստացան

CC BY 2.0 / Тhejaan / Airplane wingВид из самолета
Вид из самолета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական ավիաընկերություններից երեքը Հայաստանի ուղղությամբ չվերթեր իրականացնելու թույլտվություն ստացան։ Թռիչքներն իրականացվելու են Կրասնոդարից, Մինվոդիից, Վոլգոգրադից և Մոսկվայից։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. «Իկար» (ապրանքանիշը` PEGAS FLY), «Սևերնի վետեր» (Nordwind airlines) ու «Իժավիա» ընկերությունները դեպի Հայաստան չվերթեր իրականացնելու թույլտվությունը ստացել են հոկտեմբերի 21-ին։

«Իկարը» Կրասնոդար-Երևան, Վոլգոգրադ-Երևան, Մինվոդի-Երևան, Ժուկովսկի-Երևան երթուղիներով շաբաթական յոթ չվերթ կիրականացնի։

«Սևերնի վետերը» նույնպես շաբաթական յոթ չվերթ իրականացնելու թույլտվություն է ստացել (չվերթեր կիրականացնի Կրասնոդարից, Վոլգոգրադից և Մինվոդիից)։

Самолет - Sputnik Արմենիա
Հայաստանը «Պոբեդա» ավիաընկերությունից հայտ չի ստացել

Ինչ վերաբերում է «Իժավիա» ընկերությանը, ապա այն շաբաթական միայն մեկ չվերթի թույլտվություն է ստացել Վոլգոգրադ-Երևան ուղղությամբ։

Բացի այդ, Ռոսավիացիայի որոշմամբ` Մոսկվայից Գյումրու «Շիրակ» օդանավակայան չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել նաև ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը։

PEGAS FLY (Իրավաբանական անվանումը` ««Իկար» ավիաընկերություն» ԲԲԸ) ռուսական ավիաընկերությունը տեղակայված է Կրասնոյարսկի Եմելյանովո օդանավակայանում։ Ընկերությունը կանոնավոր և չարտերային ուղևորափոխադրումներ է իրականացնում Ռուսաստանի քաղաքներից դեպի զբոսաշրջային քաղաքներ։

PEGAS FLY ավիաընկերությունն ունի ութ օդանավ, որոնցից 7-ը Boeing — 767-300 են, մեկը` Boeing — 737-800։

«Nordwind» ավիաընկերությունը գործունեությունը սկսել է 2008 թվականին։ Տեղակայված է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Չարտերային ուղևորափոխադրումներ իրականացնելու արտոնագիր ունի։ Ընկերությունն ունի 4 տիպի 20 օդանավ` Boeing-737, Boeing-767, Boeing-777 և Airbus A-321։

«Իժավիա» ավիաընկերությունը բաց բաժնետիրական ընկերություն է։ Բաժնետոմսերը պատկանում են Ուդմուրտիայի Հանրապետությանը։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Իժևսկում։

Լրահոս
0