Միջազգային կառույցներ. ՓՄՁ-ների համար ծախսած գումարը տեղին է

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2003թ-ից ի վեր ՀՀ փոքր ու միջին ձեռնարկությունների ոլորտում 1200 ծրագրի վարկավորման համար ծախսվել է 133 մլն եվրո: Ծրագրի խորհրդատուների գնահատմամբ, այդ գումարն 94 տոկոսով ծառայել է նպատակին:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի-Sputnik. 2003թ-ից մինչ օրս Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ ՎԶԵԲ-ը, Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացրել է փոքր ու միջին ձեռնարկատիրությունների 1200 խորհրդատվություն: Խորհուրդների 94 տոկոսն, ըստ ծրագրի հեղինակների, արդյունավետ է եղել: Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց ՎԶԵԲ-ի ՓՄՁ-ների ֆինանսավորման ու զարգացման խմբի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին Հայաստանում» ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանը:

Флаги Евросоюза в Берлине - Sputnik Արմենիա
Բրյուսելում կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության ՓՄՁ հարցերով նիստը

«Մենք ունենք գործիք, որով ծրագրի ավարտից մեկ տարի անց չափում ենք, թե ինչ արդյունք է տվել այն: Շուրջ 94 տոկոսով արդյունավետ են լինում դրանք»,- ասաց Աղաբեկյանը՝ հավելելով, որ խորհրդատվությունը կարող է լինել շուկայավարության, հաշվապահության, գործարար կառավարման, ինժեներական ուսումնասիրույունների ոլորտում:

Թե խորհրդատվություն ստացած ընկերություններից որոնք են հետագայում դադարեցրել իրենց աշխատանքը, խորհրդատուները տվյալ չունեն, քանի որ նման վիճակագրություն չի անցկացվում:

Տիգրան Աղաբաբյանը միաժամանակ նշեց, որ բոլոր մասնակից ձեռնարկությունները ծրագրի ավարտից մեկ տարի անց, ծրագիրն իրականացնողների այցի ժամանակ, աշխատելիս են եղել:
2003թ-ից իրականացված ՓՄՁ ծրագրերի ընդհանուր վարկավորման գումարը շուրջ 133 մլն եվրո է, որում հաշվարկված են նաև տնտեսվարողների ներդրումները: Նշված գումարից 9,9 մլն եվրոն տրամադրել է ՎԶԵԲ-ը:

Լրահոս
0