Կուդզաևը շարունակում է փնտրել իր հիվանդներին ու սպասում է նրանց արձագանքին

© FB profile Казбег Кудзаев
Казбег Кудзаев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
1988 թվականին Հյուսիսային Օսեթիայից Երևան ժամանած ու բազում հիվանդների փրկած բժիշկ Կազբեկ Կուդզաևը շարունակում է փնտրել իր հիվանդներին։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան, Արմենուհի Մխոյան. Կազբեկ Կուդզաևին ոգևորել է այն հանգամանքը, որ Sputnik Արմենիայի հոդվածից հետո գտնվել է այն աղջնակը, որին փնտրել է տարիներ շարունակ։

«Փնտրում եմ բոլոր նրանց, որոնց վիրահատել եմ, բոլոր այն բժիշկներին, որոնց հետ աշխատել եմ Հայաստանում։ Խնդրում եմ` թող արձագանքեն նրանք, ովքեր հիշում են այս պատմությունն ու այդ տարիների իրադարձությունները», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կուդզաևը։

Նրա խոսքով` իր համար մեծ անակնկալ է եղել, երբ իր փոքրիկ հիվանդին տեսել է արդեն հասուն տարիքում, քանի որ նրա հիշողության մեջ դեռ վառ է մնացել երեք տարեկան գեղեցիկ աղջկա կերպարը։ Բժշկի խոսքով` ինքն ու իր երբեմնի հիվանդը հիմա միասին անակնալ են պատրաստում։

Пациентка Казбега Кудзаева, пострадавшая в результате землетрясения в 1988 году в городе Спитак - Sputnik Արմենիա
Բժիշկ Կուդզաևը փնտրում է 1988-ի երկրաշարժից փրկված իր հիվանդին

«Կարծում էի, որ ինձ արդեն մոռացել են։ Նման արձագանքի չէի սպասում։ Իսկ նա ասաց, որ ինքն էլ ինձ է փնտրել, խոստովանեց, որ դժվարությամբ է հավատում ինձ գտնելու փաստին», — ասաց Կուդզաևը։

Աղջիկը բժշկի ամենափոքր հիվանդն է եղել։ Վիրահատությունից հետո ամեն օր այցելել է նրան, աղջիկն ամուր գրկել բժիշկին, որ հանկարծ չլքի իրեն։

Կուդզաևը հիշում է բոլոր հիվանդներին, բայց միայն մեկի անուն-ազգանունն է մտապահել` Աիդա Սահակյան։ Այս կինը նստատեղի ութ կոտրվածք ու միզապարկի վնասվածք է ունեցել, բայց վիրահատության չորրորդ օրն արդեն ոտքի է կանգնել, իսկ մեկուկես տարի անց տղա է լույս աշխարհ բերել։

«Հուսով եմ, որ ձեր հոդվածից հետո կարձագանքեն նաև մյուս հիվանդները։ Ես կուզեի տեսնել նրանցից յուրաքանչյուրին», — նշեց Կուդզաևը։

Խոստովանեց, որ Հայաստանում ստացած փորձն իրեն շատ է օգնել հետագա գործունեության ընթացքում։ Երկու տարի առաջ եղել է Հայաստանում. գիտաժողովի է մասնակցել, ու կրկին թարմացել են 1988-ի հիշողությունները, որոնք մինչ օրս չի կարողանում մոռանալ։

Հ.Գ. Sputnik Արմենիան նույնպես շարունակում է որոնումներն ու խնդրում բոլոր նրանց, ովքեր ճանաչել են բժիշկին, զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` + (37410) 600-130, + (37410) 600-131։

Լրահոս
0