Վարչապետը ՏՄՊՊՀ–ին հորդորեց ուշադրություն դարձնել առաջնային սպառման ապրանքին

© Sputnik / Асатур Есаянц Правительство Армении
Правительство Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գերիշխող դիրքի չարաշահման համար ՏՄՊՊՀ֊ն որոշում էր կայացրել 110 միլիոն դրամով տուգանել «Երևան Գարեջուր» ընկերությանը։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժաղովի վերջին որոշմանը`«Երևան Գարեջուր» ընկերությանը տուգանելու վերաբերյալ։

«Հանձնաժողովն օրենքով ստեղծված անկախ մարմին է, և կառավարությունն այստեղ ազդեցության լծակներ չունի։ Բայց դա մեզ չի զրկում կարծիք հայտնելու հնարավորությունից»,- ասաց վարչապետը։

Վարչապետը ՏՄՊՊՀ֊ին և ղեկավար Արտակ Շաբոյանին հորդորեց ուշադրությունն ուղղել առաջնային սպառման ապրանքների շուկայի վրա։ Վարչապետի դիտարկմամբ` սա շատ ավելի լուրջ խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ կա լուրջ մրցակցություն։

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն նոյեմբերի 16-ին որոշել էր «Երևան Գարեջուր» ընկերությանը տուգանել 110 մլն դրամով, քանի որ ընկերությունը բարձրացրել է գարեջրի գինը՝ ստանալով 110 մլն դրամի լրացուցիչ շահույթ, որն էլ ամբողջությամբ կգանձվի պետբյուջե։

 

Լրահոս
0