00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

XII դարի պարսիկ բանաստեղծ Շիրվանին Հայաստանը դրախտ է անվանել

© Sputnik / Ani Liparityan Агарон Варданян
Агарон Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը դրախտ է… Այսպես էր ասում XII դարի պարսիկ բանաստեղծ Շիրվանին: Երևանում միջնադարյան բանաստեղծին նվիրված գիտաժողով անցկացվեց, որին մասնակցեցին հայ և իրանցի մասնագետները:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Հարավային Կովկասում և Առաջավոր Ասիայում բնակվող որոշ ազգեր երկար ժամանակ է՝ փորձում են ընդօրինակել այլ ժողովուրդների մշակույթը սեփականը հարստացնելու համար:

Հենց այսպես էլ «ադրբեջանցի» դարձան Նիզամի Գյանջևին (Աբու Մուհամեդդ Իլյաս իբն Յուսուֆը պարսկական պոեզիայի դասական — խմբ.) ու XII դարի իրանցի պոետ Խաքանի Շիրվանին, Sputnik Արմենիային տված հարցազրույցի ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ամբիոնի դասախոս Ահարոն Վարդանյանը:

Абраам Гаспарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հայերը լավ չեն ճանաչում իրանցիներին

Նա նշեց, որ Նիզամին ծնվել է Գանձակում, իսկ Շիրվանին` Շիրվանում: Այդ քաղաքներն այժմ գտնվում են Ադրբեջանի տարածքում:

Ո՞վ է Խաքանի Շիրվանին

Ահարոն Վարդանյանի խոսքով՝ Շիրվանու ծագման հարցը մինչև այսօր էլ քննարկվում է:

Որոշ գիտնականներ պնդում են, որ նա ծնվել է Ադրբեջանի Շիրվան քաղաքում: Աֆզալադդին Իբրահիմ իբն Ալի Խաքանի Շիրվանին, որն ավելի հայտնի է որպես Խաքանի Շիրվանի կամ պարզապես Խաքանի` XII դարի պարսիկ բանաստեղծ է, շիրվանշախի Մանուչեհր Քեսրանիդ III պալատական բանաստեղծ, մինչ մոնղոլական ժամանակաշրջանի քասիդի վերջին մեծ բանաստեղծը:

«Մեծ բանաստեղծ Խաքանի Շիրվանիին, նրա ստեղծագործություններին և աշխատանքների ուսումնասիրությանը նվիրված միջոցառմանը քննարկվեց նաև Խաքանիի ծննդավայրի հետ կապված հարցը», — ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով` հայ իրանագետ Արտեմ Տոնոյանն ուսումնասիրում է Շիրվան քաղաքի բարբառներից մեկը, ինչը թույլ կտա բացահայտել Շիրվանու ծննդավայրի գաղտնիքը:

Персидская мечеть в Ереване - Sputnik Արմենիա
«Կապույտ» մզկիթ. քրիստոնյա երկրի մահմեդական վկան

Հայ գիտնականների ուսումնասիրությունները

«Իմ գիտահետազոտական աշխատանքը, որը կոչվում է ««Թուրք» եզրույթը Խաքանիի ստեղծագործություններում», նվիրված է հենց XII դարի բանաստեղծին: Իսկ դա այն ժամանակաշրջանն էր, երբ թուրքերը նոր էին Կովկասի և Արևմտյան Իրանի տարածք հասել: Հենց այդ ժամանակ էլ նրանք սկսեցին մեր տարածքում հիմնավորվել», — ավելացրեց Sputnik Արմենիայի զրուցակիցը:

Ահարոն Վարդանյանի խոսքով՝ ինքը որոշել է ուսումնասիրել բանաստեղծի ստեղծագործություններում «թուրք» եզրույթը, որովհետև հետաքրքրել է, թե ինչ է բանաստեղծը գրել կոնկրետ թուրքերի մասին, որոնք նրան ադրբեջանցի են կնքել:

«Զարմանալի չէ, որ Խաքանին լավ չէր արտահայտվում թուրքերի վերաբերյալ: Ադրբեջանական պետության արշալույսին հայտնի անուններից շատերը սեփականացվեցին, ու «ադրբեջանցի» դարձան Նիզամի Գյանջևին (Աբու Մուհամեդդ Իլյաս իբն Յուսուֆը պարսկական պոեզիայի դասական — խմբ.) և Խաքանի Շիրվանին», — ասաց Վարդանյանը:

Նա նաև նշեց, որ Շիրխանին դրական էր արտահայտվում Հայաստանի մասին, հաճախ էր ճանապարհորդում մեր երկրում և գրում, որ «Հայաստանը դրախտային երկիր է, ուր կարելի է գալ և հանգստանալ»:

Լրահոս
0