ՅՈՒՆԵՍԿՕ–ն չհերքեց. լավաշը հայկական է

© Sputnik / Asatur Yesayants / Лаваш
Лаваш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լավաշը, որպես ավանդական հայկական հաց, արդեն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ մշակութային ժառանգության ցուցակում։ Այս անգամ կոլեկտիվ հայտ են ներկայացրել Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Թուրքիան։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Եթովպիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում ընդունվել է «Հացի բլիթներ` լավաշ, կատիրմա, ժուպկա, յուֆկա պատրաստելու և կտրատելու մշակույթը» անվանումով փաստաթուղթը, հաղորդվում է կազմակերպության կայքում։

Лаваш - Sputnik Արմենիա
Լավաշ թխելու ավանդույթներն ու գաղտնիքները

Հացի բլիթիներ պատրաստելու և հատուկ ձևով կտրատելու արվեստը լայնորեն տարածված ավանդույթ է այդ երկրներում։

2014 թ.-ի նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը:

Նախկինում ցուցակում ներառվել են. հայկական խաչքարերի պատրաստման վարպետությունը և խորհրդանիշները, հայկական ժողովրդական դուդուկը և «Սասունցի Դավիթ» միջնադարյան հայկական էպոսը։

Լրահոս
0