00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սուրեն Սուրենյանց
Ալմա Աթայի հռչակագիրը քարտեզ չէ, չունի իրավական հետևանք. Սուրեն Սուրենյանց
17:08
11 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՊՀ-ի 25 տարին. թռիչքներ ու անկումներ

© Sputnik / Дмитрий Донской / Անցնել մեդիապահոցФлаги государств - членов СНГ
Флаги государств - членов СНГ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուղիղ 25 տարի առաջ 1991թ–ի դեկտեմբերի 21–ին 11 ինքնիշխան պետության ղեկավարները ստորագրեցին մի հռչակագիր, որով ամրագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման նպատակներն ու գործունեության սկզբունքները։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. ԱՊՀ-ն հիմա ավելի ուժեղ է, քան երբևէ, թեև սկզբում կառույցի շուտափույթ վախճան էին կանխագուշակում: Նման կարծիք հայտնեց Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը Մոսկվա-Երևան-Աստանա-Բաքու-Բիշքեկ-Քիշնև-Մինսկ տեսակապի ընթացքում։

Международный форум в Москве: 25 лет СНГ: взаимопонимание, сотрудничество, развитие - Sputnik Արմենիա
ԱՊՀ. մենք ոչ միայն ընդհանուր անցյալ ունենք, այլ նաև` ընդհանուր ապագա

«ԽՍՀՄ փլուզումից հետո յուրաքանչյուրը փակվեց իր ազգային բնակարանում, որոշակի դժվարություններ եղան, հատկապես՝ առաջին տասը տարիներին… Սկզբում բոլորը ԱՊՀ-ի համար շուտափույթ վախճան էին կանխագուշակում, սակայն, բարեբախտաբար, առողջ բանականությունը հաղթեց. ԱՊՀ-ն ողջ է, և իմ կարծիքով այն հիմա ավելի ուժեղ է, քան երբևէ։ Առաջին հերթին, մենք, ըստ էության, ոչ մեկին չենք կորցրել, բացառությամբ Վրաստանի, որը դարձավ ԱՊՀ անդամ բոլորից ուշ և բոլորից շուտ էլ դուրս եկավ, բոլոր մյուս հիմնադիր երկրները մնացին», — «Անկախ պետությունների համագործակցության 25 տարիները. կորուստների և ձեռքբերումների ուղին» թեմայով քննարկման ժամանակ ասաց նա։

Ջաբարովի խոսքով` ԱՊՀ գլխավոր կորուստն այն էր, որ Ուկրաինան դուրս եկավ կառույցից։

«Թեև Ուկրաինան դեռ պաշտոնապես դուրս չի եկել ԱՊՀ-ից, բայց այլևս չի մասնակցում խորհրդարանական վեհաժողովին, գագաթնաժողովներին… Սակայն, չնայած այդ ամենին, մենք միասին ենք։ Մեր ժողովուրդների մտածողությունն այնպիսին է, որ մենք չենք կարող վերջնականապես բաժանվել և բացարձակ օտար զգալ մեզ։ Մենք կարծում ենք, որ մենք բոլորս յուրայիններ ենք։ Երիտասարդ սերունդը, որն այս 25 տարվա ընթացքում մեծացել է, նույնպես այդպես է մտածում, թեև երբեք չի ապրել ԽՍՀՄ-ում», — ասաց Ջաբարովը։

ԱՊՀ Գործադիր կոմիտեի տնտեսական համագործակցության բաժնի տնօրեն Անդրեյ Կուշնիրենկոն էլ ընդգծեց, որ ԱՊՀ երկրները հստակ գիտակցում են, որ միասին ուժեղ են։

Иллюстрация лонгрида Sputnik.Туризм - Армения - Sputnik Արմենիա
Sputnik-ը հրավիրում է ճամփորդության ԱՊՀ–ում ու Բալթյան երկրներում

«Այդ ազդակը և գործնական հարցերի ուղղվածությունը Ռուսաստանի նախագահության միջուկն են կազմում (2017թ-ին ԱՊՀ-ում կնախագահի Ռուսաստանը, խմբ.), նշմարվում է միջոցառումների հստակ ծրագիր։ Ի՞նչ է հաջողվել անել։ Բավական լավ զարգանում է համագործակցությունը կապի, տրանսպորտի, էներգետիկայի, գիտատեխնիկական, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում… Իսկ ի՞նչը չի ստացվել։ Արդյունաբերական քաղաքականության շատ ուղղություններով չի հաջողվել հանգել բազմակողմանի համագործակցության», — ասաց նա։

ԱՊՀ տնտեսական զարգացման գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Սավչենկոն ավելացրեց, որ կազմակերպության շրջանակում բիզնեսի զարգացման համար շուկա է պետք։

«Շուկային պետք են բիզնես և տարածքներ։ ԱՊՀ-ն պահպանել է տարածքները, պահպանում է այդ շուկան և աշխատում ընդհանուր շուկայի բովանդակության ու գործունեության կանոնների, ինչպես նաև ընդհանուր ենթակառուցվածքի ստեղծման վրա», — ընդգծեց նա։

Սավչենկոյի խոսքով` ԱՊՀ-ն այսօր հստակ աշխատում է իր շուկաների պահպանման ուղղությամբ։

«Բիզնեսին նախևառաջ ազատ առևտրի գոտի է պետք… Ընդհանուր առմամբ Վրաստանը դուրս չի եկել տնտեսական կապերից, դուրս չի եկել նաև Ուկրաինան, թեև որոշակի նրբություններ կան…», — ասաց նա։

Սավչենկոն ընդգծեց նաև, որ Ռուսաստանը միշտ ուշադրություն է դարձել բիզնեսի վիճակին։

«Ռուսաստանն այսօր հայտարարում է, որ համակողմանի աջակցություն կցուցաբերի բիզնեսին, որպեսզի այն ազատ զարգանա ԱՊՀ տարածքի շուկաներում», — եզրափակեց նա։

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանը նշեց, որ 25 տարին լուրջ ժամկետ է միջազգային կազմակերպության համար։

«ԱՊՀ-ն ապացուցել է, որ կենսունակ է և օգտակար մեր երկրներին ու ժողովուրդներին։ 25 տարի առաջ, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, պետք էր ստեղծել ինչ-որ ձևաչափ` շփվելու համար այն երկրների հետ, որոնք ընդհանուր պետության մաս էին կազմում։ Մենք ստեղծեցինք ԱՊՀ-ն և ճիշտ արեցինք», — ասաց նա։
Բաբուխանյանի խոսքով` կազմակերպության զարգացման վեկտորը սկզբում կենտրոնախույս էր, հետո իրավիճակը փոխվեց։

«Մենք բավական դժվար ուղի ենք անցել։ Իհարկե, եղել են ճգնաժամային պահեր, բայց մեզ հաջողվել է պահպանել մեր ընդհանուր կազմակերպությունը, առանց վիզայի տարածքը, ազատ առևտրի գոտին, այլ կառույցները։ Հետո զարգացման վեկտորը փոխվեց, կարելի է ասել, 180 աստիճանով, և կենտրոնախույս գաղափարների փոխարեն սկսեցին գերիշխել ստեղծարար գաղափարները։ Ես չեմ խոսում ՀԱՊԿ-ի մասին, երբ պետությունները միասին ստեղծեցին պաշտպանական համակարգ, մենք ունենք ԵՏՄ, որը շատ ակտիվ է գործում է և ընդլայնվելու է»,- նշեց նա։

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0