00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանագետ. Արցախի հարցում իրանական շահերը համընկնում են մերին

© Sputnik / Asatur YesayantsВардан Восканян в гостях у радио Sputnik Армения
Вардан Восканян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան այցի արդյունքներն է Sputnik Արմենիայի համար ամփոփում իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա առանձնացրել է երկու երկրների նախագահների հանդիպման կարևոր շեշտադրումները:

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ Հասան Ռոհանիի այցի շրջանակներում քննարկված թեմաները երկու դաշտից էին՝ արցախյան հիմնախնդրին Իրանի մոտեցումները և տնտեսականից բխող Հայաստանի քաղաքական դերակատարման բարձրացումը՝ կապված Պարսից ծոց-Սև ծով միջանցքում մեր մասնակցությամբ:

«Մեր նախագահը նշեց, որ Հայաստանը գնահատում է Արցախի հիմնախնդրին Իրանի հավասարակշռված դիրքորոշումը: Բայց այս բնորոշումը միայն դիվանագիտական լեզվի մակարդակում է: Իրականում, իրանական շահերը արցախյան հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից, համընկնում են մեր շահերին:

Իրանը, համենայնդեպս, կողմնակից չէ, որ տարածաշրջանում տեղի ունենա ստատուս քվոյի փոփոխություն, կողմնակից չէ, որ հայ-ադրբեջանական կամ արցախա-ադրբեջանական սահմանը փոփոխվի հօգուտ Ադրբեջանի»-կարծում է իրանագետը:

Վարդան Ոսկանյանն ընդգծում է, որ Իրանի նախագահի այցով Հայաստանը և Իրանը գրանցեցին նոր նշաձող, որը ձեռնտու է երկու երկրներին և, ընդհանրապես, տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների կողմնակից բոլոր երկրներին:

Այս գործընթացների արդյունքում Հայաստանը ստանում է նոր քաղաքական դերակատարություն, որովհետև եթե հյուսիս-հարավ միջանցքը՝ Պարսից ծոց-Սև ծով հատվածով, սկսում է աշխատել, ապա մենք դառնում ենք այլընտրանքային ուղի ոչ միայն Իրանի, այլ նաև Վրաստանի համար:

«Այս ծրագրի տեսլականը հասունացել է, և իրանցիներն էլ ամեն կերպ ձգտելու են, որ այն կայանա: Եթե անդրադառնանք այս ծրագրի տնտեսական կետին, ավելի արագ իրականացվող է հյուսիս-հարավ մայրուղին, որի շուրջ մենք մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք և հաղորդնեք նոր տեմպ ու որակ:

Президент ИРИ Хасан Роухани - Sputnik Արմենիա
Հասան Ռոհանի. ԼՂՀ հակամարտությունը ռազմական լուծում չունի

Երկրորդը, որը մեզ կրկին շատ ձեռնտու է, էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծումն է: Դրա աշխատանքներն արդեն սկսված են: Այս էներգետիկ միջանցքը հետաքրքիր է նրանով, որ ապահովում է քառակողմ՝ Հայաստան, Ռուսաստան, Իրան, Վրաստան մասնակցություն:

Երրորդ ուղղությունը, որ արագ կարելի է ավարտին հասցնել, իրանական գազի տրանզիտն է Հայաստանի միջոցով դեպի 3-րդ երկրներ, մասնավորապես, 1-ին փուլում՝ Վրաստան: Սրա շուրջ արդեն համաձայնագիր է նախաստորագրվել Թեհրանում»,- նախագահների հանդիպման կարևոր կետերն է առանձնացնում Վարդան Ոսկանյանը:

Գալով հանդիպման զուտ տնտեսական մասին՝ իրանագետը նշեց, որ Հայաստանում կայացած գործարար համաժողովը՝ 2 նախագահների մասնակցությամբ, միտում ուներ ներգրավել իրանցի ներդրողներին գալ Հայաստան:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ԽՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ - Sputnik Արմենիա
Հասան Ռոհանին հորդորում է իրանցի գործարարներին գալ Հայաստան

«Կարծում եմ, նախագահի հավաստիացումը, որ իրանցի գործարարների ներդրումները անմիջապես լինելու են իր ուշադրության կենտրոնում, կարևոր ազդակ էր: Իրանցիները, որպես արևելյան մտածողությամբ ժողովուրդ, այս ազդակը որսացել են, և դա խթան կհանդիսանա, որ մոտ ապագայում արդեն զարգացումներ տեսնենք այս ոլորտում»,-ասում է իրանագետը:

Վարդան Ոսկանյանի կարծիքով բազմաթիվ ոլորտներ կան, որ մենք կարող ենք Իրանի հետ համագործակցել: Դրանցից է առողջապահականը: Իրանը ունի զարգացած առողջապահական համակարգ, որը կարիք ունի սարքավորումների արդիականացման, որովհետև պատժամիջոցներն ազդել են այս ոլորտի վրա: Բայց իրանական առողջապահության փորձը շատ օգտակար կարող է լինել մեզ համար, որովհետև նրանք ունեն ամերիկյան տիպի առողջապահական համակարգ և բավական կիրթ մասնագետներ:

Իրանագետն ասում է, որ հարևան այս երկրի հետ մենք կարող ենք ունենալ լուրջ զբոսաշրջային զարգացումներ:

«Իրանական զբոսաշրջային ընկերությունները Հայաստանը գովազդում են որպես փոքրիկ Եվրոպա: Մենք պարտավոր ենք ավելի հետևողական լինել այս ոլորտի խնդիրների վրա: Որովհետև, ինչքան էլ տարօրինակ թվա, նախագահ Ռոհանին խոսեց նաև այս խնդրի մասին՝ անդրադառնալով ավիատոմսերի և հյուրանոցների թանկ գներին:

Беседа в посольстве Ирана в Армении - Sputnik Արմենիա
Իրանի դեսպան. մենք միշտ մեր քրիստոնյա հարևանի կողքին ենք

Բացի դա, ենթակառուցվածքները հիմնականում կենտրոնացված են Երևանում, և մենք խնդիր ունենք մարզերում զարգացնելու զբոսաշրջային հատվածը: Եթե մարզերում լինեն համապատասխան ենթակառուցվածքներ, ապա իրանցի զբոսաշրջիկների մի մասը կարող է չհասնել Երևան, և մարզերում կազմակերպել իր հանգիստը»,-համոզված է Ոսկանյանը:

Իրանագետի կարծիքով՝ վիզային ռեժիմի չեղարկումը ակնհայտորեն երկու երկրների վստահության մակարդակի բարձրացման ցուցիչ է, ինչ խիստ զայրացնում է մեր տարածաշրջանային թշնամիներին:

«Կարծում եմ, Հայաստան-Իրան սերտ համագործակցության, նախագահ Ռոհանիի այցի առաջին շոշափելի արդյունքները մենք կտեսնենք Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրագծի ավարտից հետո, երբ գազ-էլեկտրաէներգիա գործարքի ծավալները 3-ից մինչև 5 անգամ կավելանան: Հաջորդ կարևոր ձեռքբերումը կունենաք Հյուսիս-Հարավ մայրուղու ավարտից հետո, երբ իրանական բեռնատարները Հայաստանում կդառնան չափազանց սովորական երևույթ՝ իրենց հետ բերելով համապատասխան ենթակառուցվածքների զարգացում:

Երրորդը, որն ակնհայտ շոշափելի ծրագիր է, իրանական գազի արտահանումն է Վրաստան՝ Հայաստանի միջոցով: Այն իրականանալի և կարճ ժամանակում տեսանելի ծրագիր է: Եվ եթե մենք զբոսաշրջային ոլորտի վրա շեշտադրում անենք, ապա առաջիկա տարիներին Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների թվաքանակը կավելանա»,-հայ-իրանական հարաբերությունների կարևոր ու շոշափելի դրույթներն է առանձնացնում Վարդան Ոսկանյանը:

Լրահոս
0