Անհայտ փաստ Մայքլ Ջեքսոնի կյանքից

© michaeljacksonМайкл Джексон и Лиза Мари с Белой Фаркашем в 1994 году
Майкл Джексон и Лиза Мари с Белой Фаркашем в 1994 году - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Աշխարհահռչակ Մայքլ Ջեքսոնի նույնիսկ մոլի երկրպագուներից շատ քչերը գիտեն, որ ուղիղ 20 տարի առաջ Բուդապեշտի հրապարակում նկարահանումներ են անցկացվել, ինչի մասին առ այսօր գիդերը մեծ ակնածանքով են պատմում զբոսաշրջիկներին, քանի որ դրանք նաև կյանքի փրկություն են դարձել մի սովորական, փոքրիկ հունգարացի տղայի համար:

Ամալյա Պապյան, Sputnik.

20 տարի առաջ Բուդապեշտի հրապարակում էր նկարահանվում աշխարհահռչակ Մայքլ Ջեքսոնի հայտնի «HIStory» ալբոմի գովազդային ֆիլմը: Հետագայում «HIStory» այբոմը «Գրեմմի» մրցանակի արժանացավ «Scream» երգի համար, որը մեգաաստղը կատարում էր իր քրոջ՝ Ջանեթ Ջեքսոնի հետ:

Երկու տեսասկավառակից բաղկացած ալբոմի 20 միլիոն օրինակ վաճառվեց, և այս հաջողությունը Մայքլ Ջեքսոնի կյանքում հերթականներից մեկն էր, մինչդեռ Բելան անունով որբ տղայի համար Ջեքսոնի հետ պատահական հանդիպումը կյանքը շարունակելու հնարավորություն դարձավ:

© MichaeljacksonԱռողջացած Բելն՝ իր երեխայի հետ
Бела Фаркаш со своей дочерью - Sputnik Արմենիա
Առողջացած Բելն՝ իր երեխայի հետ

Աշխարհահռչակ աստղն առաջին անգամ էր Հունգարիայում կնոջ՝ Լիզա Մարիա Պրեսլիի (Էլվիս Պրեսլիի դստեր) հետ: Ֆիլմի նկարահանումները մի քանի օր տևեցին, որոնց ընթացքում տակնուվրա եղավ քաղաքի առօրյա կյանքը. անվերջ խցանումներ, երկրպագուների կուտակումներ նկարահանման հրապարակի շուրջ:

Նկարահանման օրերը գերծանրաբեռնված էին, և չնայած դրան՝ Ջեքսոնն ու նրա կինը բարեգործությամբ զբաղվելու ժամանակ գտան: Նրանք այցելեցին մանկական մի քանի հիվանդանոց, որոնց թվում էր նաև Բետեշտա հիվանդանոցը:

Հունգարացիները պատմում են, որ Ջեքսոնն ու Մարի Պրեսլին շրջեցին բոլոր պալատներով ու նվերներ մատուցեցին փոքրիկ հիվանդներին:   Միայն մի փոքրիկ տղա նվեր չստացավ. նա դուրս էր եկել պալատից և հիվանդանոցից հեռացող արտիստին դեմ առ դեմ հանդիպեց միջանցքում: Փոքրիկը շատ հյուծված էր, մաշկն էլ դեղնավուն երանգ ուներ: Ջեքսոնն ուղեկցող բժիշկներին հարցրեց, թե տղան ինչու նման տեսք ունի: Բժիշկները պատմեցին, որ երեխան ծնվել է հիվանդ լյարդով, ծնողները հրաժարվել են նրանից, և փոքրիկը ծնված օրից ապրում է հիվանդանոցում: Բժիշկները նշեցին, որ այդ հիվանդությունն անբուժելի է, և կյանքը շարունակելու հնարավորություն կտա միայն լյարդի փոխպատվաստումը:

© TwitterՄայքլ Ջեքսոնը՝ Բուդապեշտի մանկական հիվանդանոցում
Մայքլ Ջեքսոնը՝ Բուդապեշտի մանկական հիվանդանոցում - Sputnik Արմենիա
1/6
Մայքլ Ջեքսոնը՝ Բուդապեշտի մանկական հիվանդանոցում
© Amalia Papyan Հերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա
Հերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա - Sputnik Արմենիա
2/6
Հերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա
© Sputnik / Amalia Papyan Հերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա
Հերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա - Sputnik Արմենիա
3/6
Հերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա
© Sputnik / Amalia Papyan Հերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա
Հերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա - Sputnik Արմենիա
4/6
Հերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա
© Sputnik / Amalia Papyan Հերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա
Հերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա - Sputnik Արմենիա
5/6
Հերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա
© WallpampersՀերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա
Հերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա - Sputnik Արմենիա
6/6
Հերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա
1/6
Մայքլ Ջեքսոնը՝ Բուդապեշտի մանկական հիվանդանոցում
2/6
Հերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա
3/6
Հերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա
4/6
Հերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա
5/6
Հերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա
6/6
Հերոսների հրապարակը Բուդապեշտում. Հունգարիա

Բժիշկները Մայքլին ու Լիզային մանրամասն պատմեցին, որ երեխան անցել է նախնական բոլոր զննումները, սակայն նման վիրահատության համար պետք է մեկնել Բրյուսել, իսկ դրա համար էլ մեծ գումար է անհրաժեշտ: Զրույցը լսող բուժքույրն էլ ավելացրեց, որ դիմել են Հունգարիայի առողջապահության նախարարություն, սակայն միջոցներ չեն հատկացրել: Ուշադիր լսելով պատմությունը՝ Մայքլը նայեց փոքրիկին և միայն մի հարց տվեց՝ նա կմահանա՞: «Ցավոք, այո»,- հաստատեցին ներկա բժիշկները:

Джанет Джексон - Sputnik Արմենիա
Ջանեթ Ջեքսոնը 50 տարեկանում մայրացել է
Արդեն հաջորդ օրը փոքրիկ Բելային պատրաստում էին վիրահատության: Մայքլ Ջեքսոնը հոգաց վիրահատության և վերականգնողական փուլի համար նախատեսված բոլոր ծախսերը: Բելային հետևող բժիշկը կապ էր պահպանում անձամբ Ջեքսոնի հետ՝ մանրամասն տեղեկացնելով երեխայի առողջական վիճակի մասին:Անցան տարիներ, և միայն վերջնական ապաքինումից հետո Մայքլ Ջեքսոնն ու արդեն առողջ Բելան հանդիպեցին: Ասում են, որ Մայքլը շատ էր հուզվում: Հանդիպմանը նա, ի նշան լիարժեք ապաքինման, իր հետ մի մեծ տուփ գետնանուշ էր բերել, մի բան, ինչը հակացուցված է հիվանդ լյարդ ունեցողներին:

Ապաքինումից հետո մի հունգարացի ընտանիք որդեգրեց փոքրիկին, և նա վերջապես կարողացավ ապրել լիարժեք կյանքով:Ի դեպ, Բուդապեշտում նկարահանումներ են իրականացրել նաև Մադոննան և մի շարք այլ աստղեր: Այստեղ են նկարահանվել «Գծավոր գիշերազգեստով տղան», «Լրտեսը», «Պինդ ընկույզը-5», «Լավ օր մահանալու համար» հայտնի ֆիլմերը:

Բուդապեշտում նկարահանումներ են անցկացրել կամ նկարահանումների են մասնակցել հոլիվուդյան գրեթե բոլոր աստղերը՝ Սթիվեն Սփիլբերգը, Ռոբերտ Պատինսոնը, Բրյուս Ուիլիսը, Բրեդ Փիթը, Անջելինա Ջոլին և ուրիշներ:Հռչակավոր ռեժիսորների հետաքրքրվածությունը Բուդապեշտում չի սահմանափակվում տեսարժան վայրերով ու շքեղ ճարտարապետությամբ: Հունգարական օրենքի համաձայն՝ երկրի տարածքում նկարահանումների նպատակներով ծախսված գումարի 25 տոկոսը վերադարձվում է: Իսկ եթե հաշվի առնենք, որ նկարահանումների համար սահմանված հարկը, Հունգարիայի խորհրդարանի՝ 2004 թվականին ընդունած որոշման համաձայն, ներառվել է արտոնյալ հարկերի ցանկում, պարզ է դառնում, թե ինչու են, օրինակ, մոսկովյան տեսարանները նկարահանվում Բուդապեշտում:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0