00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Լև Ազատխանյան
1992-ի պայամանգրով ՌԴ սահմանապահները շարունակել են իրենց ծառայությունը «Զվարթնոց»-ում. Լև Ազատխանյան
09:08
4 ր
Էդուարդ Շարմազանով
«Զվարթնոց»-ում ռուսներին կփոխարինեն թուրքերը․ Էդուարդ Շարմազանով
09:12
6 ր
Աշոտ Փիլիպոսյան
Օհանավանում հայտնաբերված կառույցը միայն դամբարան չէ. Աշոտ Փիլիպոսյան
09:19
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Տիգրան Ավինյան
Երևանի հասարակական տրանսպորտը կանանց և աղջիկնրի համար անվճար է լինելու. Տիգրան Ավինյան
11:06
3 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիրան Խաչատրյան
Ինձ մեղավոր չեմ ճանաչում. Տիրան Խաչատրյան
13:07
2 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արմեն Պետրոսյան
Իրանը փորձելու է ավելի շատ ջանքեր գործադրել մեր տարածաշրջանում. Արմեն Պետրոսյան
17:08
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ամերիկացիները կարծում էին, թե Սովետում չգիտեին ատոմային ռումբի մասին, այնինչ, Ալիխանյանն այն արդեն ստեղծում էր
18:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական մանրանկարչության ամոքիչ ուժը

© Sputnik / Amalia Papyan Забел Эрмони Мартаян
Забел Эрмони Мартаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական նախշերն ու մանրանկարչությունն ամոքում են շատ հայերի ցավերն ու սփոփում նաև այլազգիների ալեկոծ հոգիները: Թերևս սա է պատճառը, որ սակավահայ Բուդապեշտում հայկական մանրանկարչության դասաժամերն անչափ պահանջված են:

Ամալյա Պապյան, Sputnik.

Էրմոն Զաբել Մարտայանը ծնվել է Տրանսիլվանիայի Չիքսերեդա քաղաքում, որը պատմական որոշ խմորումներից հետո Ռումինիայի տարածք է դարձել: Հայրենիքից հեռու Տրանսիլվանիայում Զաբելը հայեցի դաստիարակություն է ստացել, ընտանիքում միշտ լսել է հայերեն խոսքը: Տատն ու պապը ջանացել են գոնե ընտանիքում պահպանել հայերենը, ինչի շնորհիվ Զաբելն այն ռումինահայերից է, որի հետ կարելի է հայերեն զրուցել:

Художник Арам Назарян - Sputnik Արմենիա
Միշտ էլ կինն է իշխել այս աշխարհը

Նրա հայրը չի բավարարվել միայն բանավոր հայերենով և դստերը պարբերաբար ուղարկել է Վենետիկ, որտեղ հայկական ամառային դպրոց է գործել և հնարավոր է եղել կատարելագործել հայերեն գրելու և կարդալու իմացությունը: Զաբելի մայրը, որն ազգությամբ ռումինացի է, երբեք չի ընդդիմացել երեխաներին հայեցի դաստիարակելու որոշմանը:

Էրմոն Զաբել Մարտայանն առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն Հունգարիայում զբաղվում է միայն արվեստով` մանրանկարչությամբ: Հունգարացի ամուսնու հետ Ռումինիայից Հունգարիա է տեղափոխվել 14 տարի առաջ:

Այժմ նա մանրանկարչություն է դասավանդում Բուդապեշտի Հայկական մշակույթի կենտրոնում, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ամեն շաբաթ օր մանրանկարչության անվճար դասերի մասնակցել:

Զաբելը ժպիտով նշում է, որ տարիքային սահմանափակում չունեն, ինչպես նաև չկա ազգային խտրականություն. միության դռները բաց են բոլոր նրանց համար, ում հետաքրքրում է հայկական մանրանկարչությունը:

© Личный архив З.Мартаян Կենտրոն կարող են հաճախել բոլոր ցանկացողները. տարիքային ու ազգային խտրականություն չկա
Забел Эрмони Мартаян - Sputnik Արմենիա
Կենտրոն կարող են հաճախել բոլոր ցանկացողները. տարիքային ու ազգային խտրականություն չկա

Աշակերտների թվում կան և՛ հունգարացիներ, և՛ հունգարահայեր: Հաճելի է գիտակցել, որ մարդիկ, որոնք հայկական ոչ մի տառի ծանոթ չեն, հաճույքով մանրանկարում են հայոց այբուբենը։ Այս մարդկանց համար դրանք պարզապես գեղեցիկ նախշեր են, որոնք մեզ համար վաղուց սովորական են դարձել:

«Շատ հետաքրքրված են հայկական մանրանկարչությամբ, սա նրանց համար նոր մշակույթ է և հանդիպումներին գալիս են մեծ հետաքրքրվածությամբ: Սա հայկական մշակույթը օտարներին ներկայացնելու միջոց է: Ամեն ամիս ցուցահանդես է կազմակերպվում, հրավիրվում են նաև տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Դասաժամերի զգալի մասն անցնում է նաև սրբապատկերներ նկարելով, մի բան, որի համար խորը հավատ է հարկավոր»,- ասում է Զաբելը:

© Sputnik / Amalia Papyan Զաբել Էրմոնի Մարտայանի աշխատանքներից
Զաբել Էրմոնի Մարտայանի աշխատանքներից - Sputnik Արմենիա
1/8
Զաբել Էրմոնի Մարտայանի աշխատանքներից
© Sputnik / Amalia Papyan Զաբել Էրմոնի Մարտայանի ստեղծագործությունները
Զաբել Էրմոնի Մարտայանի ստեղծագործությունները - Sputnik Արմենիա
2/8
Զաբել Էրմոնի Մարտայանի ստեղծագործությունները
© Sputnik / Amalia Papyan «Մանրանկարչությունը յուրահատուկ թերապիայի տեսակ է: Հայոց տառերի ու նախշերի նկարչությունը խնդիրներին դիմակայելու համար ուժգտնելու միջոց է աշակերտների համար` գունային թերապիա»,- վստահեցնում է Զաբելը:
«Մանրանկարչությունը յուրահատուկ թերապիայի տեսակ է: Հայոց տառերի ու նախշերի նկարչությունը խնդիրներին դիմակայելու համար ուժգտնելու միջոց է աշակերտների համար` գունային թերապիա»,- վստահեցնում է Զաբելը: - Sputnik Արմենիա
3/8
«Մանրանկարչությունը յուրահատուկ թերապիայի տեսակ է: Հայոց տառերի ու նախշերի նկարչությունը խնդիրներին դիմակայելու համար ուժգտնելու միջոց է աշակերտների համար` գունային թերապիա»,- վստահեցնում է Զաբելը:
© Sputnik / Amalia Papyan Զաբել Էրմոնի Մարտայանի աշխատանքներից
Զաբել Էրմոնի Մարտայանի աշխատանքներից - Sputnik Արմենիա
4/8
Զաբել Էրմոնի Մարտայանի աշխատանքներից
© Sputnik / Amalia Papyan Մանրանկարչությունը հայկական մշակույթը օտարներին ներկայացնելու միջոց է
Մանրանկարչությունը հայկական մշակույթը օտարներին ներկայացնելու միջոց է - Sputnik Արմենիա
5/8
Մանրանկարչությունը հայկական մշակույթը օտարներին ներկայացնելու միջոց է
© Sputnik / Amalia Papyan Սրբապատկերներն օգնում են մոռանալ խնդիրները, կտրվել աշխարհիկ կյանքից ու հանգստանալ հոգեպես
Սրբապատկերներն օգնում են մոռանալ խնդիրները, կտրվել աշխարհիկ կյանքից ու հանգստանալ հոգեպես - Sputnik Արմենիա
6/8
Սրբապատկերներն օգնում են մոռանալ խնդիրները, կտրվել աշխարհիկ կյանքից ու հանգստանալ հոգեպես
© Личный архив З.МартаянԶաբել Էրմոնի Մարտայան
Զաբել Էրմոնի Մարտայան - Sputnik Արմենիա
7/8
Զաբել Էրմոնի Մարտայան
© Debreczeni Botond Զաբել Էրմոնի Մարտայան
Զաբել Էրմոնի Մարտայան - Sputnik Արմենիա
8/8
Զաբել Էրմոնի Մարտայան
1/8
Զաբել Էրմոնի Մարտայանի աշխատանքներից
2/8
Զաբել Էրմոնի Մարտայանի ստեղծագործությունները
3/8
«Մանրանկարչությունը յուրահատուկ թերապիայի տեսակ է: Հայոց տառերի ու նախշերի նկարչությունը խնդիրներին դիմակայելու համար ուժգտնելու միջոց է աշակերտների համար` գունային թերապիա»,- վստահեցնում է Զաբելը:
4/8
Զաբել Էրմոնի Մարտայանի աշխատանքներից
5/8
Մանրանկարչությունը հայկական մշակույթը օտարներին ներկայացնելու միջոց է
6/8
Սրբապատկերներն օգնում են մոռանալ խնդիրները, կտրվել աշխարհիկ կյանքից ու հանգստանալ հոգեպես
7/8
Զաբել Էրմոնի Մարտայան
8/8
Զաբել Էրմոնի Մարտայան

Նրա խոսքով՝ սրբապատկերներն օգնում են մոռանալ խնդիրները, կտրվել աշխարհիկ կյանքից ու հանգստանալ հոգեպես:

«Սա յուրահատուկ թերապիայի տեսակ է: Հայոց տառերի ու նախշերի նկարչությունը խնդիրներին դիմակայելու համար ուժ գտնելու միջոց է աշակերտների համար` գունային թերապիա»,- վստահեցնում է Զաբելը:

Հունգարահայը զրույցի ընթացքում պատմեց նաև իր երազանքներից մեկի մասին՝ աշակերտների հետ գալ Հայաստան և ծանոթացնել հայոց աշխարհին, աշխարհ, որը նրանք սիրեցին մանրանկարչության շնորհիվ:

Русская версия

Լրահոս
0