00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան մատակարարվող ռուսական գազի ծավալը կրճատվել է

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցВысокогорная газокомпрессорная станция "Воловец" в Закарпатской области
Высокогорная газокомпрессорная станция Воловец в Закарпатской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստան մատակարարվող ռուսական գազի առաքումների ծավալն անցած տարի կրճատվել է 2,6 տոկոսով և կազմել 1,87 մլրդ խորանարդ մետր։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հայաստան ռուսական գազի առաքումների ծավալը 2016թ-ին, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է` 1,92 մլրդ խմ-ից հասնելով 1,87 մլրդ խմ-ի։ Նավթագազային տեղեկատվության գործակալությունը հայտնում է, որ այդ մասին նշված է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպմանը նվիրված նյութերում։

«Հայաստանի գազամատակարարումը լիովին կախված է Ռուսաստանից գազի առաքումներից, որոնք իրականացվում են Վրաստանի տարածքով։ Գազի առաքումները 2016թ-ին կազմել են 1,87 մլրդ խորանարդ մետր (2015թ-ին` 1,92 մլրդ խմ)», — ասվում է նյութերում։ Կառավարության նյութերի համաձայն, երկու երկրների փոխգործակցության մյուս խոշոր ոլորտների շարքում գազային շուկայում համագործակցությունն է։

«Գազպրոմն» ընդհանուր առմամբ 500 միլիոն դոլար է ուղղել Հայաստանում գազաէներգետիկ նախագծերի ֆինանսավորման համար, որոնց շարքում են նաև Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկն ու Իրան-Հայաստան գազամուղը։

Русская версия

 

Լրահոս
0