00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախ այցելած Լապշինը բողոքարկել է իրեն Բաքվին արտահանձնելու որոշումը

Բաժանորդագրվել
Մինսկի քաղաքային դատարանը հինգշաբթի կուսումնասիրի բլոգեր Լապշինի բողոքը, որին Մինսկը որոշել է արտահանձնել Բաքվին։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը, որի համաձայն` բլոգերին պետք է արտահանձնեն ադրբեջանական կողմին։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը` հղում անելով Մինսկի քաղաքային դատարանին։

«Լապշինի բողոքը հասել է Մինսկի քաղաքային դատարան», — Sputnik-ին է հայտնել Մինսկի քաղաքային դատարանի նախագահի օգնական Անաստասիա Շիլվյանը։

Նրա խոսքով` բողոքը կուսումնասիրվի հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանում ժամը 14:00։ Նիստը փակ կլինի։

Իրավիճակին ծանոթ աղբյուրները հայտնում են, որ նրան պաշտպանում են իսրայելցի և ռուս փաստաբանները։ Բելառուսի օրենսդրության համաձայն` նա կարող է նաև բողոքով դիմել Բելառուսի Գերագույն դատարան։

Александр Лапшин - Sputnik Արմենիա
Հայ փաստաբանները Լապշինի հարցով կդիմեն միջազգային կառույցներին

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բլոգերը նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել անձնական վիրավորանք հասցնելու համար, երկրի ղեկավարությանը նման խնդրանքով է դիմել նաև բլոգերի մայրը, որը բնակվում է Իսրայելում։

ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, որը բնակվում է Մոսկվայում և վարում է հեղինակավոր Travel Blog-ը, ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում:

2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լապշինն այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այդ մասին գրել իր բլոգում՝ քննադատելով Ադրբեջանի քաղաքականությունը, ինչի համար Ադրբեջանի իշխանությունները նրա նկատմամբ քրեական գործ էին հարուցել և հետախուզում հայտարարել՝ Ադրբեջանի պետական սահմանն անօրինական հատելու մեղադրանքով: Ադրբեջանը դիմել է Բելառուսին՝ Լապշինին արտահանձնելու պահանջով:

Русская версия

Լրահոս
0