00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մասնակցելու ենք ՀՀ կառավարության բիզնես ծրագրերին. ռուսաստանաբնակ հայ գործարարներ

© Sputnik / Екатерина Штукина / Անցնել մեդիապահոցПремьер-министр РФ Д. Медведев встретился с премьер-министром РФ Армении К. Карапетяном
Премьер-министр РФ Д. Медведев встретился с премьер-министром РФ Армении К. Карапетяном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է գործարար համայնքի հայազգի ներկայացուցիչներին։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ռուսահայ գործարար համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության 100-օրյա գործունեության ամփոփումը, ինչպես նաև իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ հատկանշելով ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված կոնկրետ քայլերը։ Վարչապետն ընդգծել է, որ թե՛ արտաքին, թե՛ ներքին ներդրողների համար կառավարությունը կապահովի թափանցիկ, հավասար, մրցակցային պայմաններ՝ Հայաստան օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով։ Միաժամանակ, գործարար համայնքին են ներկայացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ, որոնք ուղղված են տնտեսության առաջնային ոլորտների զարգացմանը։

Встреча Карена Карапетяна с представителями армянской общины России - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյան. «Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու»

Հանդիպման արդյունքում ռուսաստանաբնակ երեք տասնյակից ավելի հայազգի գործարարներ հայտարարություն են ընդունել՝ ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Մենք` Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի գործարար շրջանակների ներկայացուցիչներս,

  •  շահագրգռված լինելով Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական դրության բարելավման և մեր պատմական հայրենիքում առաջընթացի ապահովման գործում,
  •  արտահայտելով մեր ընդհանուր ձգտումը և ցանկությունը՝ միասին ուղղելու մեր եռանդը, գիտելիքները, ռեսուրսները և փորձը Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովմանը՝ արտաքին և ներքին խնդիրներին ու մարտահրավերներին համապատասխան,
  •  ծանոթանալով ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությանը, ինչպես նաև ՀՀ տնտեսությունում երկարաժամկետ բարեփոխումներ իրագործելու նրա պլաններին և ծրագրերին․

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

1. Լիակատար աջակցություն ենք հայտնում Նախագահ Ս.Սարգսյանի և վարչապետ Կ.Կարապետյանի գլխավորությամբ երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն՝ հենվելով ողջ հայության ներուժի վրա:

2. Կիսում ենք նշյալ բարեփոխումների նպատակներն ու խնդիրները, որոնց արդյունքում Հայաստանը կվերածվի ապահով, արդար, արդիական, բարձր ինտելեկտուալ և դինամիկ զարգացող պետության:

3. Հիմնվելով համայն հայության համերաշխության սկզբունքների և գործընկերության ոգու վրա, մեր պատրաստակամությունն ենք հայտնում ուժերի ներածին չափով մասնակցելու ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես ծրագրերին:

 

Լրահոս
0