00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
09:13
7 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
13:07
1 ր
Դանիել Ազատյան
Ամերիաբանկի և HSBC-ի գործարքները հնարավորինս թափանցիկ են. Դանիել Ազատյան
13:08
4 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
13:13
7 ր
Արման Թաթոյան
Ադրբեջանի զինծառայողները Ներքին Հանդի դպրոցի անմիջական հարևանությամբ են. Արման Թաթոյան
13:21
3 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
13:25
6 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
13:31
6 ր
Արսեն Հարությունյան
Յուրքանչյուր ոսկե մեդալ շատ դժվարություններ հաղթահարելու արդյունք է․ Արսեն Հարությունյան
13:39
1 ր
Արման Անդրեասյան
Գնացել էի Բուխարեստ չեմպիոնության համար․ Արման Անդրեասյան
13:41
1 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
14:08
1 ր
Արամ Սաֆարյան
Ռուսաստանյան շուկան շարունակելու է գրավիչ մնալ բարեկամ երկրների բիզնեսի համար. Արամ Սաֆարյան
14:21
8 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ տնտեսական աճի հիմնական բաղադրիչը կարող է դառնալ արտահանումը դեպի ԵԱՏՄ. Թաթուլ Մանասերյան
14:30
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
«Խաղաղության գործընթացը կա՛մ ողջ է, կա՛մ մեռած՝ երկուսից մեկը»․ 5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Կիրո Մանոյան
Արցախի կորուստը ժամանակավոր է. Կիրո Մանոյան
19:06
10 ր
Թաթուլ Մանասերյան
Արցախցիների 15 տոկոսից ավելին լքել է Հայաստանի տարածքը. Թաթուլ Մանասերյան
19:23
1 ր
Սերգեյ Կոպիրկին
Հայ և ռուս ժողովուրդների խորքային կապի ավանդույթները պետք է փոխանցել սերունդներին. Սերգեյ Կոպիրկին
19:33
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեխովն ու հայերը. հետաքրքիր փաստեր համաշխարհային գրողի կյանքից

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցГосударственный литературно-мемориальный музей-заповедник А.П. Чехова "Мелихово"
Государственный литературно-мемориальный музей-заповедник А.П. Чехова Мелихово - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անտոն Չեխովը բոլոր ժամանակների և ժողովուրդների դասական գրողներից է: Նրա ստեղծագործությունները շատերը վերընթերցում են մի քանի անգամ և ամեն անգամ որևէ նոր բան բացահայտում: Այս տարվա հունվարի 29-ին նշվում է մեծ դրամատուրգ և արձակագիր Չեխովի ծննդյան157-ամյակը:

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Համաշխարհային գրականության դասական համարվող Անտոն Չեխովն իր կյանքի ընթացքում առնչվել է հայերի հետ, որոնց մասին գրել է իր հուշագրություններում:

Մասնագիտությամբ բժիշկ Չեխովը գրում և հազարավոր նամակներ էր ստանում, համարակալում դրանք և բոլոր ծրարները դասավորում այբբենական կարգով: Նրան բոլորովին չէր անհանգստացնում այն միտքը, թե իր նամակները կարող են ուրիշներն էլ կարդալ: Հակառակը՝ համարում էր, որ ժամանակի ընթացքում բոլորը պետք է տեսնեն, թե ինչ է գրված եղել այդ նամակներում, քանի որ ինքն «ամաչելու ոչինչ չունի»: Նամակներից մի քանիսը Չեխովի և հայերի կապի փաստացի վկայությունն են:

Թեոդոսիան, տեղի ջոջերն ու բարի հանճար Այվազովսկին

1988 թվականին Անտոն Պավլովիչը (ինչպես մեծ գրողին անվանում է ժողովուրդը) նամակ ուղարկեց քրոջը` Մարիա Չեխովային, որտեղ գրել էր.

«Առավոտյան ժամը 5-ին ժամանեցի Թեոդոսիա: Մեկ ժամ անց ինձ տարան ընթրիքի ոմն Մուրզայի մոտ: Շատ մարդ կար՝ Սուվորինները, ծովային գլխավոր դատախազը, նրա կինը, տեղի ջոջերը, Այվազովսկին…»:

Открытие выставки Иван Константинович Айвазовский. К 200-летию со дня рождения в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Ալիքների տիրակալը. Այվազովսկին ալեկոծում է ցուցահանդեսը

Ծանոթությունից հետո մեծ նկարիչ Հովհաննես Այվազովսկին Չեխովին հյուր կանչեց: Գրողին զարմացրեց նկարչի կալվածքը, որը նրա խոսքով՝ «շքեղ էր ու հեքիաթային»: Իսկ ինքը` 75-ամյա Այվազովսկին, Չեխովին «առույգ պապիկ» թվաց, որն ունի «սեփական արժանապատվություն և փափուկ ձեռքեր»:

Այսպես է նա բնութագրել վրձնի վարպետին մորը գրած նամակում:

«Բարդ բնավորության տեր մարդ, որն արժանի է ուշադրության: Նա և՛ գեներալ է, և՛ քահանայապետ, և՛ նկարիչ, և՛ հայ, և՛ միամիտ պապիկ, և՛ Օթելլո: Ամուսնացած է երիտասարդ և շատ գեղեցիկ կնոջ հետ, որին շատ խիստ է վերաբերվում: Ծանոթ է սուլթանների, շահերի և էմիրների հետ: Գլինկայի հետ աշխատել է «Ռուսլան և Լյուդմիլա» ստեղծագործության վրա: Եղել է Պուշկինի ընկերը: Ես նրա մոտ մի ամբողջ օր անցկացրի, մենք ճաշեցինք: Ճաշը երկար տևեց, բազմաթիվ կենացներ հնչեցին…», — պատմել է Չեխովը:

Նա Այվազովսկուն «բարի հանճար» է անվանել և գրել. «Թեոդոսիայում յուրաքանչյուր քայլափոխի զգացվում է այդ բարի հանճարի հայկական ոգին»:

Չեխովի հոդվածներն ու հայերը

«Վեչերնի Ռոստովում» տպագրված հոդվածը վկայում է, որ առաջին պարբերականները Դոնի Ռոստովում հայտնվել են XIX դարի վերջին, XX դարի սկզբին, ընդ որում՝ Նախիջևանի հայերի շնորհիվ:

© Sputnik / РИА Новости / Անցնել մեդիապահոցАнтон Павлович Чехов в саду своего дома в Ялте. Начало ХХ века.
Писатель Антон Чехов - Sputnik Արմենիա
1/2
Антон Павлович Чехов в саду своего дома в Ялте. Начало ХХ века.
© Sputnik / РИА Новости / Անցնել մեդիապահոցПисатель Антон Павлович Чехов среди родных и знакомых во дворе своего дома на Садово-Кудринской улице. 1-й ряд - М. П. Чехов, А. П. Чехов; 2-й ряд - А. А. Лёсова, Л. С. Мизинова, М. П. Чехова, А. Я. Чехова, Сережа Киселев. 3-й ряд - А. И. Иваненко, И. П. Чехов, П. Е. Чехов. Весна 1890 год. (Из собрания музея А.П. Чехова в Москве).
А. П. Чехов среди родных и знакомых - Sputnik Արմենիա
2/2
Писатель Антон Павлович Чехов среди родных и знакомых во дворе своего дома на Садово-Кудринской улице. 1-й ряд - М. П. Чехов, А. П. Чехов; 2-й ряд - А. А. Лёсова, Л. С. Мизинова, М. П. Чехова, А. Я. Чехова, Сережа Киселев. 3-й ряд - А. И. Иваненко, И. П. Чехов, П. Е. Чехов. Весна 1890 год. (Из собрания музея А.П. Чехова в Москве).
1/2
Антон Павлович Чехов в саду своего дома в Ялте. Начало ХХ века.
2/2
Писатель Антон Павлович Чехов среди родных и знакомых во дворе своего дома на Садово-Кудринской улице. 1-й ряд - М. П. Чехов, А. П. Чехов; 2-й ряд - А. А. Лёсова, Л. С. Мизинова, М. П. Чехова, А. Я. Чехова, Сережа Киселев. 3-й ряд - А. И. Иваненко, И. П. Чехов, П. Е. Чехов. Весна 1890 год. (Из собрания музея А.П. Чехова в Москве).

«Պրիազովսկի կրայ» թերթի խմբագիր Սերաֆիմ Խրիստոֆորովիչ Հարությունովը 1891 թվականին գնում է «Դոնսկոյե պոլե» թերթը հրատարակելու իրավունքը, որը միանգամից մեծ հեղինակություն է վայելում Ռուսաստանի հարավում: Հենց այս թերթում էլ տպագրվում են Չեխովի հոդվածները:
Սա այն ժամանակահատվածն էր, երբ գրողը գրական փառք էր վայելում, և ամենահայտնի թերթերի խմբագիրները երազում էին, որ Չեխովի ստեղծագործությունները հայտնվեն հենց իրենց թերթի էջերում:

«Թուրքիայում տուժած հայերին ցուցաբերած եղբայրական օգնությունը»

1897 թվականի հունվարի 10-ին Չեխովը նամակ ստացավ հետևյալ բովանդակությամբ. «Թուրքիայի բարբարոսություններից տուժած հայերի մասին գրական շտեմարան է ստեղծվում: Ժողովածուի նախաձեռնողը Գ.Ա. Ջանշիևն է, որն էլ հենց խնդրել էր ինձ Ձեզ գրել այն մասին, թե արդյո՞ք Ձեր ստեղծագործությունները չէիք տա ժողովածուի մեջ ներառելու համար: Հուսով ենք, որ Դուք Ձեր որոշման մասին կտեղեկացնեք ինձ կամ Գրիգորի Ավետովիչին նրա հասցեով: Գուցե Դուք հարցնեք՝ ի՞նչ կապ ունեմ ես այս ամենի հետ: Բացի Գ.Ա. Ջանշիևի հետ ունեցած հպանցիկ ծանոթությունից, ես նույնպես կաշխատեմ այդ շտեմարանի վրա և կզբաղվեմ գեղարվեստական ձևավորմամբ, եթե իհարկե հարկ լինի»:

Հենց այդ ժամանակ պետք է լույս ընծայվեր «Թուրքիայում տուժած հայերին ցուցաբերած եղբայրական օգնությունը» ժողովածուն: Անտոն Պավլովիչը դրական պատասխան տվեց և հետաքրքրվեց, թե ինչ ժամկետում պետք է պատրաստի հոդվածը և ինչ պատմվածք է պետք` նո՞ր, թե՞ նախկինում արդեն հրատարակված:

Սակայն ճակատագիրն այնպես դասավորվեց, որ առողջական խնդիրները խանգարեցին գրողին հոդված պատրաստել ժողովածուի համար: Սակայն անկախ այդ հանգամանքից, շտեմարանի վաճառքից մոտ 30 հազար ռուբլի հավաքվեց, և այդ գումարն ուղղվեց Թուրքիայում տուժած հայերին:

Շտեմարանի երկրորդ մասի հրատարակման ժամանակ Ջանշիևը կրկին դիմեց Չեխովին, այս անգամ՝ անձամբ, և Չեխովի պատմվածքը հայտնվեց «Եղբայրական օգնություն» («Братская помощь») ժողովածուում:

© Sputnik / РИА Новости / Անցնել մեդիապահոցՉեխովի «Ճայը»
Афиша пьесы Антона Чехова Чайка - Sputnik Արմենիա
Չեխովի «Ճայը»

Ինչպես հայ նկարիչը փրկեց Չեխովի պիեսը

Նկարիչ, հայկական պատմական գեղանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի հետ Անտոն Պավլովիչը ծանոթացավ Ղրիմում: Այն ժամանակ վարպետն աշխատում էր Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի «Բախչիսարայի շատրվան» ստեղծագործության նկարազարդման վրա:

Չեխովը դիմեց Սուրենյանցին. «Հարգելի՛ Վարդգես Ակոպովիչ, համոզված եմ, որ հենց Դուք պետք է պատկերազարդեք «Ճայը» ներկայացումը: Ինձ համար շատ կարևոր է»:

Սա ճակատագրական առաջարկ էր: Սուրենյանցի դեկորացիաները փրկեցին իրավիճակը, քանի որ առաջին բեմադրությունը հաջողություն չէր ունեցել: Երկու հանճարների համատեղ աշխատանքը իսկապես մեծ հաջողություն բերեց «Ճային»:
Չեխովը մեծ գնահատական տվեց հայ նկարչի կատարած գործին, իսկ Սուրենյանցն ավելի ուշ մի քանի կտավ նվիրեց Չեխովին:

Русская версия

Լրահոս
0