Թրամփն աշխատանքից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարին

© Sputnik / Екатерина Чеснокова /  / Անցնել մեդիապահոցАмериканский миллиардер и возможный кандидат в президенты от республиканской партии Дональд Трамп
Американский миллиардер и возможный кандидат в президенты от республиканской партии Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Սալի Յեյթսին` նախագահի հակամիգրացիոն հրամանը չկատարելու համար։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է գլխավոր դատախազի պաշտոնակատար, արդարադատության նախարարության ղեկավար Սալի Յեյթսին, որը հրաժարվել է կատարել ներգաղթի մասին հրամանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սպիտակ տանը։

Գերատեսչության ղեկավար կդառնա Վիրջինիա նահանգի Արևելյան օկրուգի շրջանային դատախազ Դանա Բոենտեն։

Инаугурация избранного президента США Дональда Трампа - Sputnik Արմենիա
«Գործելու ժամանակն է». Թրամփը խոստացավ վերականգնել Ամերիկայի մեծությունը

«Գլխավոր դատախազի պաշտոնակատար Սալի Յեյթսը դավաճանել է արդարադատության նախարարությանը` հրաժարվելով կատարել օրինական հրամանը, որն ուղղված է Միացյալ նահանգների քաղաքացու պաշտպանությանը», — ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Ադմինիստրացիայում հիշեցրել են, որ Յեյթսը աշխատել է նախկին նախագահ Բարաք Օբամայի թիմում։

«Տիկին Յեյթսը` Օբամայի ադմինիստրացիայի նշանակած մարդն է, որը սխալ դիրքորոշում ունի սահմանների մասին հարցում և ապօրինի միգրացիայի վերաբերյալ», — հայտնել է Սպիտակ տունը։

«Ժամանակն է լուրջ մոտենալ մեր երկրի պաշտպանության հարցին։ 7 վտանգավոր երկրներից ժամանած մարդկանց ավելի խիստ ընտրություն անելու կոչը ծայրահեղ միջոց է։ Բայց դա խելամիտ և անհրաժեշտ որոշում է` մեր երկրի պաշտպանության համար», — ավելացրել են Թրամփի ադմինիստրացիայում։

Բոենտեն գլխավորելու է նախարարությունը մինչև գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածու Ջեֆ Սեշնսի հաստատումը, պարզաբանել են Սպիտակ տանը։ Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազության պաշտոնակատար Սալի Յեյթսը հրամայել է արդարադատության նախարարության իրավաբաններին չպաշտպանել դատարանում միգրանտների մասին Թրամփի հրամանը։

«Ներկա պահին ինձ չեն համոզել, որ գործադիր հրամանը օրինական է», — գրել է Յեյթսը` նախարարության պաշտոնյաներին հասցեագրված հուշագրում։

Города мира. Нью-Йорк - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ում բնակվող հայերին խորհուրդ են տալիս չլքել երկրի տարածքը

Երդմնակալության արարողությունից հետո նախագահ Սալի Յեյթսը ժամանակավոր պահպանեց իր պաշտոնը։ Ենթադրվում էր, որ նա կատարելու է ԱՄՆ գլխավոր դատախազի պարտականությունները, մինչև Դոնալդ Թրամփի ցանկալի թեկնածուի հաստատումը։

Ահաբեկչությունից ԱՄՆ-ն պաշտպանելու մասին Դոնալդ Թրամփի հրամանը կոչված է թույլ չտալ երկիր ծայրահեղական իսլամիստների մուտքը։ Փաստաթուղթը կասեցնում է փախստականների ընդունումը` Սիրիայից անորոշ ժամկետով, այլ պետություններից` 120 օրով։ Նաև 90 օր ժամկետով արգելվում է երկիր մուտք գործել այն երկրների քաղաքացիներին, որոնք «հատուկ մտահոգության» տեղիք են տալիս։ ԶԼՄ-ների տվյալների համաձայն` խոսքը Սիրիայի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի մասին է։

Փաստաթուղթն ամերիկացիների շարքում արդեն դժգոհություններ է առաջացրել։ Հրամանի դեմ հայցեր են ուղղվել Վաշինգտոնի, Վիրջինիայի, Կալիֆորնիայի, Նյու Յորքի և Մասաչուսեթսի նահանգներում։

Русская версия

Լրահոս
0