00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորածնի մահվան հետ առնչվող բժիշկը դատված է ու հսկողության տակ

© Sputnik / Asatur YesayantsМедицинский центр "Сурб Аствацамайр"
Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմավիրի բժշկական կենտրոնից Երևան տեղափոխված նորածնի մահվան համար հարազատները մեղադրում են Արմավիրի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Նշան Գևորգյանին: Երեխաների մահերն այս բժշկի կենսագրության մեջ հատուկ տեղ ունեն:

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Արմավիրի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Նշան Գևորգյանը նախկինում արդեն մեղադրվել ու դատապարտվել է երեխաների մահվան համար: Բայց երբեք չի ազատազրկվել ու չի զրկվել բժիշկ աշխատելու իրավունքից: 67-ամյա բժիշկը մեկ անգամ չէ, որ հայտնվել է ամբաստանյալի աթոռին և մեղավոր ճանաչվել երեխաների մահվան համար:

2010թ.-ին, երբ Նշան Գևորգյանը դեռ «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրենն էր, գանգուղեղային տրավմայից հետո ճակատային և քունքային շրջանների թարախակալվող հեմատոմաներ ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվում 1.5 տարեկան Հովհաննես Հովհաննիսյանը:

© HetqՆշան Գևորգյան
Ншан Геворкян  - Sputnik Արմենիա
Նշան Գևորգյան

Տեղի հիվանդանոցում երեխայի բուժումն անհնարին համարելով, որոշում է կայացվում նրան տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բայց հիվանդանոցի տնօրեն Գևորգյանը, հիվանդին տեղափոխելու նպատակով երևանյան հիվանդանոցից մանկական ռեանիմացիոն խումբ և ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն, նրան որոշում է մայրաքաղաք հասցնել տաքսի ավտոմեքենայով: Տնօրենի այս հանցավոր անփութության հետևանքով երեխան ճանապարհին մահանում է:

Այս դեպքից կես տարի անց, «Արմավիրի» ԲԿ տնօրենի անփութության պատճառով մահանում է մեկ այլ երեխա՝ Փշատավան գյուղի բնակիչ 3-ամյա Արտաշես Աեդրակյանը:

Ծնողները երեխային Արմավիրի հիվանդանոց էին բերել ծանր վիճակում, 2011թ-ի հունվարի 1-ին: Բայց, քանի որ հիվանդանոցում մանկական ռեանիմացիայի միջոցներ ու պարագաներ չէին եղել, հիվանդանոցի ղեկավարությունը որոշել էր երեխային տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ճանապարհին երեխան կլինիկական մահ էր տարել և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունվելուց 4 օր անց մահացել:

Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ Արմավիրի հիվանդանոցի աշխատակիցները մանկական ռեանիմացիոն միջոցներ և պարագաներ ստանալու հարցով բազմիցս դիմել են տնօրեն Նշան Գևորգյանին, բայց ոչինչ էլ չեն ստացել:

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Սյունիքում բժիշկը խաբեության եղանակով գումարներ է հափշտակել քաղաքացիներից

Արմավիրի հիվանդանոցի տնօրենի անփութության պատճառով 2010թ. դեկտեմբերին մահացել էր Այգևան գյուղի բնակիչ Վռամ Խլղաթյանը: Հիվանդանոցի շտապօգնության ծառայության հերթապահ բրիգադը բենզին չունենալու պատճառաբանությամբ հրաժարվել էր ընդունել կանչն ու այցելել հիվանդին:

Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել էր, որ շտապօգնությունն իրոք բենզին չի ունեցել, քանի որ հիվանդանոցի տնօրեն Նշան Գևորգյանը ծառայության ավտոմեքենաներին բավարար քանակությամբ վառելանյութ չի տրամադրել, թեև հիվանդանոցի պահեստում այդ պահի դրությամբ շուրջ 1500 լիտր բենզին է եղել:

Նշան Գևորգյանի մեղքով տեղի ունեցած մահվան այս երեք դեպքերով հարուցված գործի դատավարությունը Արմավիրի մարզի դատարանում տևեց շուրջ 3 տարի: Դատավոր Արթուր Արամյանի նախագահությամբ դատարանը որոշեց Նշան Գևորգյանին անմեղ ճանաչել 3 տարեկան Արտաշեսի մահվան մեջ, բայց ոչ թե ապացույցների անբավարարության, այլ միայն այն պատճառով, որ դատարանում մեղադրող դատախազը հրաժարվեց մեղադրանքի այդ դրվագից:

Առաջադրված մյուս բոլոր մեղադրանքներում բժիշկը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ առանց պաշտոնից ու բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:

Անմիջապես դատարանի դահլիճում Նշան Գևորգյանի նկատմամբ կիրառվեց համաներում, և նա դատարանի դահլիճից գնաց տուն:

Գնաց ու անմիջապես էլ գործեց հաջորդ հանցանքը: 2014թ-ին «Արմավիր ԲԿ»-ում աշխատելով արդեն որպես մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ` Նշան Գևորգյանը ծննդօգնություն ցույց տալու համար հղի կնոջ հարազատներից կաշառք պահանջեց:

Հղի Ալինա Գևորգյանին հետազոտելուց հետո կոնսուլտացիոն բժիշկ Արմեն Վարդանյանը, ստուգելով հղիի ֆիզիոլոգիական վիճակը, նրան բոլոր փաստաթղթերով ուղարկել էր բաժանմունքի վարիչ Նշան Գևորգյանի մոտ՝ վերջինիս կողմից կեսարյան հատման հարցը քննարկելու համար:

Медицинская техника. МРТ - Sputnik Արմենիա
Ցանկացած մարդ բացառիկ է, և բժիշկն այդ փաստի հետ պիտի հաշվի նստի

Նշան Գևորգյանը վիրահատության համար հղիի հարազատներից գումար է պահանջել: Իսկ երբ նրանք հայտնել են, որ գումար չունեն, գնացել է վիրահատական սրահ ու կարգադրել դադարեցնել նախապատրաստական աշխատանքները՝ սրահից դուրս հրավիրելով հղի կնոջը:

Հղիի հարազատները կատարվածի մասին հայտնել են Արմավիրի մարզպետին: Նա անձամբ է այցելել Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ տնօրեն Ս.Խաչատրյանի հետ զրույցից հետո իրականացվել է կեսարյան հատումը:

Այս դեպքից հետո 2014 թվականի մարտի 5-ին «Արմավիր» ԲԿ տնօրենի հրամանով Նշան Գևորգյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

Բայց թե հետո երբ ու ինչպես է դարձյալ հայտնվել նույն հիվանդանոցում ու նույն պաշտոնում, հուսանք` իրավապահներին էլ կհետաքրքրի:

Իսկ Արմավիրի մարզի դատարանը` դարձյալ նույն դատավոր Արամյանի նախագահությամբ, այս գործով ևս Նշան Գևորգյանին մեղավոր էր ճանաչել, դատապարտել 1.6 տարվ ազատազրկման, բայց դարձյալ դատարանի դահլիճից տուն ուղարկել նրան: Դատարանը որոշել էր պատիժը պայմանականորեն չկիրառել` հաշվի առնելով, որ նա «ֆիզիկապես վատառողջ է, տառապում է շաքարային դիաբետով, բնութագրվում է դրականորեն»: Փոխարենը սահմանվեց փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

Ի դեպ, այս վերջին դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2016թ-ի մարտի 23-ին: Ասել է, թե Նշան Գևորգյանն այսօր էլ դեռ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հսկողության տակ է:

Լրահոս
0