Հայաստանը մտադիր է ԵԱՏՄ տնտեսվարողներին զրկել արտոնությունից

© Sputnik / Asatur YesayantsВардан Арамян. Заседание Правительства РА 02.02.2017
Вардан Арамян. Заседание Правительства РА 02.02.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը ԵԱՏՄ արտադրանքը գնում է, ԵԱՏՄ-ն Հայստանինը՝ ոչ: ՀՀ Կառավարությունը մտադիր է վերանայել պետական գնումների գործընթացում ԵԱՏՄ երկրներին տրված առավելությունը:

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik, Նելլի Դանիելյան.  ԵԱՏՄ անդամ երկրների ընկերություններ, մասնավորապես՝ ռուսաստանյան, մասնակցել են ՀՀ պետական գնումների մրցույթներին: Հայաստանյան ընկերությունները, սակայն, ԵԱՏՄ երկրներում անցկացվող պետգնումների մրցույթներին չեն մասնակցում:

Выставка Сделано в Армении - Sputnik Արմենիա
Արտադրված է ԵԱՏՄ-ում, թե Հայաստանում. ՀՀ կառավարությունը դեռ չի քննարկել

Անդրադառնալով պատճառներին՝ Ֆինանսների նախարար Վարդեն Արամյանը նշեց, որ հիմնական խնդիրը «մասշտաբի էֆեկտն» է: Բանն այն է, որ պետգնումների մրցույթին մասնակցելու իրավունք ստանալու համար տնտեսվարող ընկերությունը պետք է որոշակի փորձառություն ունենա և ապահովի անհրաժեշտ շրջանառություն:

«Մեր տնտեսվարողների շրջանառությունը մի քանի անգամ ցածր է ՌԴ միջին տնտեսվարողի շրջանառությունից: Սա խոչընդոտ է և հատուկ է բոլոր փոքր տնտեսություններին»,- ասաց նախարարը: Փոխարենը, նույն պատճառով, մեծ երկրների բիզնեսն էլ Հայատանով առանձնապես հետաքրքրված չէ. պետ գնումների ծավալը մեր երկրում այնքան չէ, որ գայթակղի մեծ տնտեսություն ունեցողներին:

Ֆինանսների նախարարը չբացառեց, որ կառավարության առաջիկա նիստում գործադիրը կվերանայի պետական գնումների գործընթացում ԵԱՏՄ երկրներին տրված առավելությունը:

Լրահոս
0