00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի մշակույթի նախարարությունը Թբիլիսիի հայկական եկեղեցին մահվան է դատապարտել

© Архив организации "Тбилиси Амкари"Армянская церковь Шамхорецоц Сурб Аствацацин Кармир Аветаран в Тбилиси
Армянская церковь Шамхорецоц Сурб Аствацацин Кармир Аветаран в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի մշակույթի նախարարությունը հավանություն է տվել Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցու մոտակայքում տուն կառուցելու նախագծին։ Ակտիվիստներն ու Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքում են նախարարության որոշման դեմ։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Լուրերն այն մասին, որ Թբիլիսիի հին թաղամասերից մեկում գտնվող XIX դարի հայկական Շամխորեցոց Սուրբ Աստվածածին (Կարմիր Ավետարան) եկեղեցու մոտակայքում սկսվել է բնակելի տան կառուցումը, մինչ օրս դժգոհության առիթ է տալիս վրաց հասարակության մեծամասնության մոտ։

Խնդիրն այն է, որ Վրաստանի հայ համայնքի և «Tiflis Hamkari» կազմակերպության ակտիվիստ ներկայացուցիչները կարծում են, որ բնակելի տան կառուցումը վերջնականապես կթուլացնի եկեղեցու հիմքը, որն առանց այդ էլ կապիտալ վերանորոգման կարիք ունի։

Разрушенная армянская католическая церковь в Батуми - Sputnik Արմենիա
Վրաստանում ևս մեկ հայկական եկեղեցի գտնվում է ոչնչացման եզրին

Առաջինը տան շինարարության մասին խոսեցին «Tiflis Hamkari» կազմակերպության ներկայացուցիչները` իրենց էջում հրապարակելով իրավիճակի հետ կապված լուսանկար և նկարագրություն թողնելով։ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության պատասխանը լակոնիկ էր. տան կառուցումը ոչինչով եկեղեցուն չի սպառնում։

«Վրաստանի հայկական թեմին պատկանող հուշարձանները այսօր վատ վիճակում են գտնվում։ Այս շարքում կարելի է նշել Թբիլիսիի հայկական եկեղեցիները` Մուղնի, Շամխորեցոց, Սուրբ Նշան։ Ցավոք, այսքանով ցուցակը չի ավարտվում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Tiflis Hamkari» կազմակերպության նախագահ Ցիրա Էլիսաշվիլին։

© Архив организации "Тбилиси Амкари"Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցին
Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցին - Sputnik Արմենիա
1/5
Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցին
© Архив организации "Тбилиси Амкари"Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցին
Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցին - Sputnik Արմենիա
2/5
Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցին
© Архив организации "Тбилиси Амкари"Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցու մոտ կառուցվող շենքի մակետը
Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցու մոտ կառուցվող շենքի մակետը - Sputnik Արմենիա
3/5
Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցու մոտ կառուցվող շենքի մակետը
© Архив организации "Тбилиси Амкари"Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցին
Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցին - Sputnik Արմենիա
4/5
Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցին
© Архив организации "Тбилиси Амкари"Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցին
Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցին - Sputnik Արմենիա
5/5
Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցին
1/5
Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցին
2/5
Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցին
3/5
Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցու մոտ կառուցվող շենքի մակետը
4/5
Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցին
5/5
Թբիլիսիում գտնվող XIX դարի Շամխորեցոց հայկական եկեղեցին

Նրա խոսքով` Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության դիրքորոշումն ու որոշումն այս հարցի վերաբերյալ անընդունելի է։ Չէ՞ որ ակնհայտ է, որ տան կառուցումը հակասում է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության օրենքին, խախտելով հուշարձանի անվտանգության գոտին։ Մասնավոր բնակելի տունը կկառուցվի Շամխորեցոց եկեղեցուց 5-6 մետր հեռավորության վրա։ Իրավիճակն անհեթեթության աստիճանի է հասնում, քանի որ, անկախ մի շարք խախտումներից, ճարտարապետները բնակելի համալիրի կառուցման համար օրինական թույլտվություն ունեն։

Սակայն այդ գործողություններն ուղղված են ոչ միայն հայկական մշակութային ժառանգության դեմ։ Վրաստանում պատմական հուշարձանների նկատմամբ անփույթ վերաբերմունքն առավել հաճախ է սկսել նկատվել։

«Ինձ համար անհասկանալի է մշակույթի նախարարության դիրքորոշումը։ Գերատեսչությունն, անպայման, պետք է այդ եկեղեցիները փոխանցի Վրաստանի Հայ առաքելական եկեղեցու թեմին»,- ասաց Էլիսաշվիլին` ավելացնելով, որ իրենց կազմակերպության համար կարևոր է Վրաստանի տարածքում գտնվող յուրաքանչյուր հուշարձան՝ անկախ նրանից, թե ով է այն կառուցել։

Էլիաշվիլին իր հերթին կոչ արեց հայկական համայնքին և Վրաստանի Հայ առաքելական եկեղեցու թեմին՝ ակտիվություն ցուցաբերել հարցի վերաբերյալ։ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմն արդեն գրավոր դիմել է Թբիլիսիի քաղաքապետարան և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարություն, սակայն պատասխան դեռ չի ստացել։

Исторический центр Тбилиси - Sputnik Արմենիա
Հայկական եկեղեցիները և վրացական փոխհատուցումը

Շամխորեցոց եկեղեցին կառուցվել է XIX դարի սկզբին և բազմաթիվ հարձակումների է ենթարկվել։ Տարբեր պատմական տվյալների համաձայն` եկեղեցին կառուցվել է 1775 թվականին, ավելի ուշ`1809 թվականին, վերականգնվել է։

Ժամանակին եկեղեցին իր մեծությամբ զարդարում էր Թբիլիսիի կենտրոնը։ Խորհրդային տարիներին եկեղեցու շենքն օգտագործվել է տարբեր նպատակներով, իսկ արդեն 1980-ականներին ծառայել է որպես նկարիչների արհեստանոց։

Русская версия

Լրահոս
0