00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լապշինի գործը», կամ աչքերին թոզ փչոցի... սակայն՝ ու՞մ աչքերին

© Из блога Александра ЛапшинаАлександр Лапшин
Александр Лапшин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հասարակական գործիչ և լրագրող Ժաննա Կրիկորովան մտորում է այն մասին, թե ինչ է կանգնած Ղարաբաղ այցելելու համար Մինսկի կողմից Բաքվին հանձնած բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին աղմկահարույց գործի հետևում, և ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը։

Ժաննա Կրիկորովա, հատուկ Sputnik Արմենիայի համար

Ինձ մոտ հարց է ծագում. ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե հրապարակվի վերջին տասը տարվա ընթացքում Ղարաբաղ այցելած օտարերկրյա պետությունների բոլոր քաղաքացիների անունները։ Միայն պաշտոնական տվյալների համաձայն՝ նրանց թիվը հասնում է մեկուկես միլիոնի. դրանք ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և ԵՄ այլ երկրների, Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի քաղաքացիներն են։

Израильский флаг - Sputnik Արմենիա
Իսրայելը հետևում է բլոգեր Լապշինի գործին

Սարսափելի է պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող են լինել։ Ադրբեջանն Ինտերպոլի հետ միասին հետախուզում կհայտարարի ամբողջ աշխարհով և կպահանջի նրանց արտահանձնե՞լ։ Դրա վրա միլիարդներ կծախսի՞։ Միլիոնավոր ցուցադրական դատավարություններ կկազմակերպի՞։ Աշխարհի բոլոր երկրների և ժողովուրդների օմբուդսմենների, դիվանագիտական գերատեսչությունների, խորհրդարանականների հարյուրավոր հայտարարություններ և նախազգուշացումնե՞ր է լսելու և կարդալու։ Դե ինչ, միգուցե, այդ ժամանակ միջազգային հանրությանն ավելի հեշտ կլինի ճանաչել Ղարաբաղը, քան սեփական սահմանների իրավունքները պաշտպանել։ Չէ՞ որ, մի Լապշինը դեռ խնդիր չէ, իսկ ի՞նչ կլինի, եթե միլիոնավոր լապշիններ լինեն։ Գուցե Ադրբեջանին հասարակ զբոսաշրջիկները չեն հետաքրքրում, և նրա համար կարևոր են միայն «մամուլում» աշխատող անձինք։ Այդ դեպքում, ինչպես վարվենք օրենքի հետ։ Չէ՞ որ այն մեկն է բոլորի համար, կամ էլ մեր հարևանների մոտ օրենքները ենթարկվում են «ում ուզում եմ, նրան էլ վերացնում եմ» սկզբունքին։

Այստեղ ինչ-որ անհամապատասխանություն կա։ Ադրբեջանի գործողություններում որևէ տրամաբանություն չկա, չկա ոչ մի օրենք և միջազգային նորմ, կա միայն որպես գործիք քաղաքական խաղերի համար որոշակի իրավիճակի ժամանակին օգտագործում, այդ քաղաքական խաղերի մեջ էլ հայտնվեց անբախտ բլոգեր Լապշինը։

Ոչ Լապշինին, ոչ էլ մեկ այլ անձի չի կարող մեղադրանք առաջադրվել Ղարաբաղ այցելելու համար, նման օրենք գոյություն չունի, որի համաձայն դա քրեորեն հետապնդելի արարք է։ Ամենաշատը, ինչ կարող է անել Ադրբեջանը, արգելել իր երկիր մուտք գործել, ինչ էլ նա անում է երկար տարիների ընթացքում։ Միակ բանը, ինչի մեջ կարող է մեղադրվել Լապշինը` Ադրբեջան մուտք գործելու կանոնները խախտելն է։

Блогер Александр Лапшин экстрадирован в Азербайджан - Sputnik Արմենիա
«Խալաթ Արմեն» պլյուս «դեսպան» Ծառուկյան` հավասար է անզորություն

Նա Ղարաբաղ է այցելել երկու անգամ, վերջին անգամ որպես զբոսաշրջիկ այնտեղ եղել է հինգ տարի առաջ։ Բլոգերը հայտնվել է Բաքվի սև ցուցակում։ Այդ մասին իմանալով և օգտագործելով արդեն իր ոչ ռուսական, այլ ուկրաինական անձնագիրը, որտեղ նրա անունը նշված է ոչ որպես Ալեքսանդր, այլ Օլեքսանդր, նա մուտք է գործել Ադրբեջան։ Նրա բոլոր գրառումները ավելի շատ նվիրված էին նրան, թե որքան հմտորեն է նա կարողացել խաբել և մոլորության մեջ գցել ղարաբաղյան և ադրբեջանական սահմանապահներին, մաքսատան աշխատողներին և ոստիկաններին։ Պարծենալով սեփական հնարամտությամբ և արկածախնդրությամբ, Լապշինը, հավանաբար, անուղղակիորեն, սակայն, ըստ էության, խորհուրդներ է տալիս, թե ինչպես կարելի է այցելել երկու երկրներն էլ` շրջանցելով սահմանված կարգերը։

Հինգ տարի առաջ ադրբեջանական մամուլը մեծ հաճույքով էր հրապարակում նրա գրառումները, քանի որ այնտեղ, նրանց տեսանկյունից, շատ բացասական բաներ կային Ղարաբաղի վերաբերյալ, և այդ գրառումները համալրեցին Ադրբեջանում հակահայկական քարոզչության զինանոցը։ Որոշ ժամանակ անց Բաքվում ադրբեջանական մայրաքաղաքի և, ընդհանուր առմամբ, երկրի մասին նրա հոդվածները նույնքան հրճվանքով էին հրապարակվում։

Այդ դեպքում, ինչու՞մ է մեղավոր Լապշինը ադրբեջանական իշխանությունների առջև։ Ոչ մի բանում։ Նրա մասին Բաքվում ոչ ոք չէր հիշի, եթե ճիշտ քաղաքական պահ չլիներ, և չարաբաստիկ զբոսաշրջիկը հանկարծակի պետք չգար։ Միանգամից հիշվեց, թե ինչպես հինգ տարի առաջ նա մոլորության մեջ է գցել ադրբեջանական սահմանապահին։ Իսկ նրա վաղեմի արժանիքները, երբ Ղարաբաղի մասին վատ էր խոսում, իսկ Բաքվի մասին` լավ, միանգամից մոռացության մատնվեցին։

Блогер Александр Лапшин экстрадирован в Азербайджан - Sputnik Արմենիա
Ո՞վ կհաջորդի Լապշինին՝ Ֆամեգա Պուտրի՞ն, թե՞ Մոնսերատ Կաբալիեն

Չէի ցանկանա մանրամասն ներկայացնել այս ամենի քաղաքական վերլուծությունը։ Սա ուրիշ հեղինակների և գերատեսչությունների խնդիրն է։ Ղարաբաղն այստեղ կապ չունի։ Դժվար թե Լապշինի հետ կապված այս պատմությունը նախադեպ դառնա, և դա ոչ միայն նրա համար, որ, ինչպես նշված էր հոդվածի սկզբում, այն անտրամաբանական է։ Այլ նրա, որ պաշտոնական Բաքուն լրիվ այլ նպատակներ է հետապնդում. ջղաձգություն, ամբիցիաների բավարարում, որպես համաշխարհային մակարդակի խաղացողի իր մասին հայտնելու, իրենց «ապօրինության» հետ հաշվի նստելու փորձ։ Եվ եթե ուսումնասիրենք նշված իրավիճակի հետ կապված մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը, ապա միայն իրավական ամենաթողության համատեքստում, այն էլ ոչ միայն Ղարաբաղի նկատմամբ, այլ նաև այլ պետությունների քաղաքացիների։

Ադրբեջանը որոշում է, որ նա կարող է որևէ մեկին արգելել կամ թույլատրել ելք ու մուտք գործել իր երկիր, խանգարել ղարաբաղյան պատվիրակությանը մասնակցելու ցանկացած միջազգային միջոցառման՝ լինի դա սպորտ, արվեստ, գիտություն, առևտուր, ժողովրդական դիվանագիտություն կամ մեկ այլ բան, իսկ միջազգային ինստիտուտներն ու կառույցները, որոնք այդքան ջերմեռանդորեն պայքարում են մարդու իրավունքների համար, ասենք որևէ տեղ Մերձավոր Արևելքում, այս ամենին լուռ դիտում են կողքից։

Վաղուց հայտնի է, որքան մեծ են խոչընդոտները, այդքան մեծ են դրանք հաղթահարելու ջանքերը, ինչը նպաստում է ոգու և ինտելեկտի աճին։
Ղարաբաղ եկել են, գալիս են և գալու են հայտնի ու անհայտ հյուրեր, նրանք շարունակելու են սիրահարվել այս չքնաղ երկրին, մեր հյուրընկալությանը, տխրությամբ են հեռանալու և կրկին վերադառնալու են։ Իսկ Լապշինի հետ կապված պատմությամբ աչքին թոզ փչելը մեզ համար չէ, այլ նրանց, ովքեր ոչ աչք ունեն, ոչ ականջ…

Русская версия

Լրահոս
0