00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Վարչապետի իդեալական թեկնածուն գտնվել է

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է փետրվարի 16–ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Նոր նախարարը Երիցյանի տված նկատողությունները վերականգնել է, բայց սկսել է ազատվել նրա կադրերից

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե հիշում եք, վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում Առաջին տպարանի շենքի անփույթ եւ առանց նախազգուշացման պայթեցման առիթով այնքան էր զայրացել, որ խորհրդակցություն էր հրավիրել եւ երջանկահիշատակ Արմեն Երիցյանին հանձնարարել էր պատասխանատվության ենթարկել նախարարության համապատասխան ծառայության ղեկավարին՝ աշխատանքում թերանալու համար։

Снесенное здание первой типографии в Ереване - Sputnik Արմենիա
Առաջին տպարանի շենքը պայթեցրած ընկերությունը կտուգանվի 1 մլն դրամով

Մեր տեղեկություններով, Երիցյանը խիստ նկատողություն էր տվել Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանին եւ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանին՝ Ալիկ Սերգեյիչ Սարգսյանի սանիկին։

Մեր տեղեկություններով` Երիցյանի մահից 8 օր հետո, երբ նկատողությունից մեկ ամիս էր անցել ընդամենը, Նազարյանն ու Մուշեղ Ղազարյանը կարողացել են նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի միջոցով չեղարկել գրավոր նկատողությունները։ Այդ մասին տեղեկացած վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նախարարին օրերս հանձնարարել է ճշտել, թե ով է հանել նկատողությունը եւ ինչու, որից հետո՝ նախօրեին, ԱԻ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը վերականգնել է նկատողության հրամանները։

Ի դեպ, նա ակտիվորեն լծվել է երիցյանական կադրերին ազատելու գործին․ մեր տեղեկություններով՝ Արսեն Արշակյանն ազատվել է փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնից, որտեղ նրան նշանակել էր Երիցյանը, 2015-ին»:

«Հայկական ժամանակ». Վարչապետի իդեալական թեկնածուն գտնվել է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակը անտարբեր չի թողել ոչ ոքի: Հնչում են ամենատարբեր գնահատականներ, սկսած նրանից, որ ընտրությունը կատարվել է չվարկաբեկված եւ կրթված լինելու սկզբունքով, վերջացրած նրանով, որ ընտրվել են բացառապես այնպիսի մարդիկ, ովքեր տեսանելի ապագայում ինքնուրույն գործելու հայտ չեն ներկայացնելու, հետևաբար, աներկբա ենթարկվելու են Սերժ Սարգսյանին:

Степан Сафарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀԿ–ն

Տասնյակում հայտնված Մարգարիտ Եսայանն այսօր շտապեց հաստատել, հատկապես, վերջին տեսակետը. «Մենք մեր կուսակցության ղեկավարի որոշումները չենք քննարկում, ընդունում ենք ի գիտություն: Սա կուսակցության ղեկավարի որոշումն է, և յուրաքանչյուր կուսակցական այս որոշումն ընդունում է որպես արդեն կատարված փաստ, և մենք չենք քննարկում»:

Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին և նրա հետ կապված Սերժ Սարգսյանի բոլոր հնարավոր հետագա պլաններին, ապա ՊՆ նախարարը, առավել քան որևէ այլ մեկը, տեղավորվում է Մարգարիտ Եսայանի նկարագրած իրականության մեջ:

Վիգեն Սարգսյանը չի էլ թաքցնում, որ իր կարիերայի ողջ ընթացքում զբաղված է եղել միայն Սերժ Սարգսյանի որոշումները որպես փաստ ընդունելու ու նրա հանձնարարությունները կատարելու գործով: Նույնը վերաբերում է առաջին եռյակի մյուս անդամներին:

ՀՀԿ վերջին համագումարից առաջ գրել էինք, որ Սերժ Սարգսյանը ընտրել է իշխանությունը կուսակցության միջոցով պահպանելու տարբերակը, ինչը միանգամից երեք հնարավորություն է ընձեռում`դառնալ ԱԺ նախագահ, վարչապետ, կամ մնալ ՀՀԿ նախագահ ու այդպես ղեկավարել պետությունը:

Քանի որ Սարգսյանը համամասնական ցուցակում չկա, ԱԺ նախագահի տարբերակը դուրս է գալիս: Իսկ ինչ վերաբերում է 2018 թվականից հետո ՀՀԿ նախագահ մնալով պետության դե ֆակտո ղեկավարը լինելուն, ապա կուսակցությունում տեղի ունեցող փոփոխությունները և համամասնական ցուցակը դրա հնարավորությունը լավագույնս ապահովում են: Վիգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնում այս իմաստով, իհարկե, իդեալական կլիներ:

Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ վերջնականապես հրաժեշտ տվեց 2018-ից հետո վարչապետ դառնալու հավակնություններին: Շարմազանովը, լրագրողի հարցին ի պատասխան ասաց` Կարապետյանի ՀՀԿ համամասնական ցուցակից դուրս մնալը կապված է վերջին 4 տարում ՀՀ-ում մշտական բնակություն ունենալ-չունենալու խնդրի հետ: Կարեն Կարապետյանին, ընդ որում, հարկ չեն էլ համարել պատշաճ պարզաբանում ներկայացնել այս հարցով: Այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է.

«Ինձ համար անակնկալ չէ, որ Հանրապետական կուսակցության ցուցակում չեմ: Կարող է` կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում»: Կարող է նաև Կարեն Կարապետյանը քաղցած է, կամ նրա քունն է տանում. Սերժ Սարգսյանը կիմանա:

Անկախ ամեն ինչից, եթե նա չի կարող գրանցվել որպես պատգամավորի թեկնածու, 2018-ից հետո չի կարող նաև դառնալ վարչապետ, ինչի մասին բազմիցս ասվել է»:

«168 ժամ». Նոր անուններ, հին քաղաքականություն

«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր ավարտվում է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ցուցակների ներկայացման ժամկետը, եւ մինչև օրվա վերջ ընտրություններին մասնակցել պատրաստվող բոլոր ուժերը կհրապարակեն դրանք։ Մի մասը վերջին օրերին արդեն հրապարակել է դրանք։ Այսպիսով, հասարակությանը ներկայացվելու են հարյուրավոր հին ու նոր անուններ, որոնք ընտրություններից հետո դառնալու են երկրում կարևորագույն որոշումներ կայացնողները։

Председатель Социал-Демократической партии «Гнчакян» Нарек Галстян - Sputnik Արմենիա
Հնչակյանները չեն մասնակցի խորհրդարանական ընտրություններին

Բայց որքան էլ կուսակցությունները փորձել են իրենց ցուցակներում նոր անունները ընդգրկել, կարծես թե այնքան էլ չի ստացվել։ Ու պատճառը ոչ թե մարդկանց բացակայությունն է, այլ թերևս այն, որ ապրիլին կայանալիք ընտրություններից հետո Հայաստանում իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինելու, այսինքն՝ լայն իմաստով շարունակվելու է այն, ինչ վերջին տարիներին։ Ապրիլյան ընտրությունները, մեծ հաշվով, դառնալու են դարձ ի շրջանս յուր, որքան էլ բոլորը ներկայացնեն նոր Հայաստանի մասին գեղեցիկ կարգախոսներ»:

«Ժողովուրդ». «Ֆլեշի Բարսեղի» փեսան խոստացել է «կոտրել» Ծառուկյանի եւ Սասուն Միքայելյանի ձայները` ի հեճուկս վարչապետի

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը նախորդ շաբաթ ստացավ մաքսային ծառայության գեներալի կոչում և նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական: Թե ինչ խորհուրդ պետք է տա Կարեն Կարապետյանին Հրազդանի ցեմենտի գործարանի լաբորանտ աշխատած Սանամյանը, դժվար է ասել: Բայց փաստ է, որ նրան խորհրդականի պաշտոնը խիստ անհրաժեշտ է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընտրակեղծիքներ կազմակերպելու համար:

Սանամյանը, որ Սերժ Սարգսյանի քավոր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղ) փեսան է, հանրությանն առավել հայտնի է ընտրակեղծարարի իր իմիջով. Հրազդանում նա անձամբ էր շրջում ընտրատարածքներում ու կեղծիքների հրահանգներ տալիս` հօգուտ քաղաքապետ Արամ Դանիելյանի: Հիմա էլ նրան այդ դերակատարմամբ է Սերժ Սարգսյանը գործուղել Կոտայքի մարզ` առաջադրվելու ԱԺ պատգամավորի թեկնածու: Նա խոստացել է սեփական միջոցներով (իսկ դրանք հսկայական են, որին դեռ կանդրադառնանք) մարզում «կոտրել» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ու «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի ձայները:

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Սանամյանն էլ է սկսել ցուցակագրումներ անել, անհնազանդներին զգուշացնել, որ իր համար չաշխատելու դեպքում խնդիրներ կունենան, ինչպես նաեւ խոստումներ է շռայլում, թե «մեծ գումարներ» են պտտվելու, միայն թե կարողանա ձայներ հավաքել:

Հուսանք` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հատկապես իր խորհրդականի դեպքում, հետամուտ կլինի, որպեսզի նա պահի գործադիրի ղեկավարի խոսքերը. այն է` պաշտոնական լծակները կուսակցական շահերին ծառայեցնողները արջի ծառայություն են մատուցում իշխանություններին: Սանամյանի քայլերը արջի ծառայության են նմանվում»:

Լրահոս
0