Արցախում և Հայաստանում որոշ ճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի

© Sputnik / Armine AleqsanyanДорога
Дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի և Արցախի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

«Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների և Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Гагик Суренян в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ռուսաստանի կողմից կուտակվել է մոտ 80 բեռնատար ավտոմեքենա:

Լեռնային Ղարաբաղում նույնպես ճանապարհները դժվարանցանելի են:
Փակ են Մարտակերտի շրջանի Մեհմանա և Շուշիի շրջանի Քեյսավան համայնքների ավտոճանապարհները:

Լրահոս
0