00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստաս Նամին. «Ինձ բոլորովին չի հետաքրքրում՝ ինչ կլինի իմ մահից հետո»

© Sputnik / Asatur YesayantsСтас Намин в гостях у радио Sputnik Армения
Стас Намин в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երաժիշտ, նկարիչ և ռեժիսոր Ստաս Նամինը Հայաստանում է: Նա գեղանկարչության սիրահարների դատին է ներկայացրել 80 գեղանկար: Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է մահվան հանդեպ ունեցած վերաբերմունքի և արվեստի լեզվի մասին:

Sputnik Արմենիան հյուրընկալել է հայտնի երաժիշտ, նկարիչ և ռեժիսոր Ստաս Նամինին, որը պատմել է, թե ինչպես է վերաբերվում կյանքին, ինչ է իր համար հայրենիքը: Զրուցել է Կարեն Ավետիսյանը:

-Պարոն Նամին, սովորաբար կենսագրություն գրելիս ընդունված է կյանքը բաժանել մի քանի փուլի: Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր կյանքի ներկա փուլը:

Ստաս Նամինը պատմում է իր ցուցահանդեսի և ստեղծագործական ծրագրերի մասին - Sputnik Արմենիա
Ստաս Նամինը` Sputnik Արմենիայի թիմին. երջանկություն եմ մաղթում ձեզ

— Տարիքի տեսանկյունից՝ բլրից ներքև: Դե, 65 տարին արդեն շատ է; Թեև աղջիկներն այդպես չեն կարծում:

-Վերջին երկու տասնամյակը չի՞ ասոցացվում արդյոք ազատության հետ, այն ամենի հետ, ինչի կարիքը զգացել եք խորհրդային տարիներին:

— Ես արգելված եմ եղել խորհրդային շրջանում: Դա ոչ մի կերպ կապված չէ ստեղծագործության հետ: Ավելի շուտ դա կապված է կյանքի և հարմարավետության հետ: Ես իմ ստեղծագործության մեջ երբեք ուշադրություն չեմ դարձրել գրաքննությանը:

- Կողքից տպավորություն է ստեղծվում, որ տարիների հետ Ձեր երջանկությունը կրկնապատկվում է: Այդպե՞ս է:

— Այո… Հավանաբար այո: Դա կապված չէ քաղաքական կամ սոցիալական իրավիճակի հետ: Ինչ վերաբերում է ստեղծագործությանը, ապա դրան նվիրված բոլոր տարիներն էլ հետաքրքիր են եղել: Աստված տա՝ ես դեռ ժամանակ ունենամ ստեղծագործելու համար: Ինձ թվում է՝ այսօրվա դրությամբ ես իմ կյանքում կարողացել եմ ինչ-որ բան գիտակցել, ինչ-որ բաների հասնել: Ինքնարտահայտման այն հավասարակշռությունը, որն ինձ հաջողվում է ձևավորել արվեստի տարբեր լեզուներով, հոգեհարազատ է ինձ: Ինձ համար հետաքրքիր է դրանով զբաղվելը: Այսինքն, դրա վրա հսկայական ժամանակ է ծախսվում:

- Եթե հոդված գրվի Ձեր և Ձեր գործունեության մասին, ապա այն կարելի էր անվանել «Պայքար մահվան դեմ»: Թվում է, թե Դուք ամբողջ կյանքի ընթացքում պայքարում եք մահվան դեմ և տարբեր գործիքներ ունեք, Ձեր յուրաքանչյուր ժանրն անմահություն տանող ևս մեկ աստիճան է:

Выставка картин Стаса Намина в Ереване - Sputnik Արմենիա
Ստաս Նամինը ծրագրում է ցուցահանդես կազմակերպել Բոբ Դիլանի հետ

— Չգիտեմ, ես այս ամենն ուրիշ կերպ եմ պատկերացնում: Ընդհանրապես ես հանգիստ եմ վերաբերվում մահվանը և չեմ պատրաստվում պայքարել դրա դեմ: Ինչ վերաբերում է արվեստին, ապա դա ինձ համար ավելի շուտ խաղ է:

Դե, պետք է ինչ-որ բանով զբաղվես, քանի դեռ ողջ ես: Ինձ հետաքրքիր թվաց այդ գեղեցկությունը որոնելը և այն յուրովի ձևավորելը, որովհետև մեր կյանքում գեղեցկությունից և սիրուց բացի, ուրիշ ոչինչ գոյություն չունի: Ամեն դեպքում՝ ինձ համար: Ուստի ինձ բոլորովին չի հետաքրքրում, թե ինչ կլինի իմ մահից հետո: Նկատի ունեմ՝ իմ կյանքի հետ: Այն կլինի բոլորովին այլ մակարդակում: Ինձ համար կարևոր չէ պատմության մեջ մնալը: Ես կարծում եմ, որ հասարակական կարծիքը սադրանք է մարդկային հոգու համար:

Դա սադրում է, որ դու դադարես հասկանալ, թե ինչպես է կառուցված կյանքը: Իրականում հայտնի լինելը գրոշի արժեք ունի: Ցանկացած մարդու կարելի է հայտնի դարձնել: Դրա հետ մեկտեղ շատ արժանի մարդիկ կան, որոնք հայտնի չեն դարձել, բայց նրանք բազմաթիվ հայտնի մարդկանցից արժանավոր են:

- Օրական քանի՞ ժամ եք քնում և ի՞նչ երազներ եք տեսնում, եթե գաղտնիք չէ:

— Երազներս գրեթե չեմ հիշում: Սովորաբար քնում եմ վեց ժամ, բայց երբ պետք է մեկնեմ տարբեր երկրներ (հիմա ես երկու ամիս շարունակ պտտվել եմ ամբողջ աշխարհում, եղել եմ Ամերիկայում, Կուբայում), ապա ընդհանրապես չեմ կարողանում քնել: Առաջ ես կարող էի 2-3 օր չքնել, և ամեն ինչ նորմալ էր: Իսկ հիմա, եթե մեկ օր չեմ քնում, շատ ծանր եմ տանում:

Стас Назарян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ստաս Նազարյան. Թող տարին անցնի առանց պատերազմների ու աղետների

Տարբեր տեղեր մեկնելը դժվար է: Ընդհանրապես ես ինձ հիանալի եմ զգում, վերջին 40 տարում չեմ հիվանդացել:

- Պարոն Նամին, խոսենք «կոսմոպոլիտ» բառի նշանակության մասին: Այդ բառն անմիջականորեն ասոցացվում է Ձեզ հետ: Ի՞նչ է Ձեզ համար քաղաքացիությունը, հայրենիքը, հայրենասիրությունը:

— Իսկապե՞ս: Ես չգիտեմ՝ ինչ է կոսմոպոլիտը: Յուրաքանչյուրը յուրովի է հասկանում այդ բառը: Ինչ վերաբերում է քաղաքացիությանը, հայրենիքին և հայրենասիրությանը, ապա այդ բառերն ինձ համար ինտուիտիվ երևույթներ են: Եթե իմաստավորեմ, ապա ինձ համար հայրենիքը երկրագունդն է: Երկիր մոլորակը հենց մեր հայրենիքն է: Իսկ ինտուիտիվ, եթե ինձ հարցնեն, թե ինձ համար միևնույն չե՞ն Հայաստանը կամ Թուրքիան, ապա այդ դեպքում ես կասեմ, որ ոչ:

Չեմ կարող բացատրել, Հայաստանը հարազատ է, իսկ Թուրքիայից սիրտս խառնում է: Նրանք ագրեսիվ են, զավթում են ուրիշի հողերը և սպանում մարդկանց: Իհարկե, Թուրքիայում էլ կան կարգին մարդիկ: Ես նկատի ունեմ քաղաքականությունը, որը վարում է այդ երկիրը:

Русская версия

Լրահոս
0