Մոսկվայում մարդկանց պատանդ վերցրած Պետրոսյանի մորը Հայաստան են ուղարկել

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցАрам Петросян
Арам Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայի դատարանը երկարացրել է սնանկ ճանաչված գործարար Արամ Պետրոսյանի կալանքը, ով Մոսկվայում մարդկանց էր պատանդ վերցրել։ Նա խնդրել էր իրեն տնային կալանք նշանակել` հիվանդ մորը խնամելու համար։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղում մարդկանց պատանդ վերցրած գործարար Արամ Պետրոսյանի մորը տեղափոխել են Հայաստանի հոգեբուժարան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մոսկվայի Պրեսնենսկի դատարանում ամբաստանյալն ասել է, որ մայրը տառապում է Ալցհեյմեր հիվանդությամբ։

Отделение КБ Ситибанк в Москве - Sputnik Արմենիա
Անհեթեթ հանցագործություն. ի՞նչ է հայտնի բանկը գրաված Արամ Պետրոսյանի մասին

«Քանի որ ես կալանքի տակ եմ, իսկ Մոսկվայում չկա որևէ մեկը, ով կարող է հոգ տանել նրա մասին, նրան ուղարկել են Հայաստան, տեղավորել հոգեբուժարանում», — ասել է Պետրոսյանը։

Փորձագետները ստուգել են նաև Պետրոսյանի հոգեկան վիճակը, սակայն արդյունքները դեռ պարզ չեն։

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը մինչև ապրիլի վերջ ուժի մեջ է թողել գործարար Արամ Պետրոսյանի կալանքիմասին որոշումը։

Արամ Պետրոսյանը օգոստոսի 24-ին չորս պատանդ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» բաժանմունքում` սպառնալով պայթեցնել այն: Սակայն հետագայում տղամարդը բաց էր թողել բոլոր պատանդներին և հանձնվել իրավապահներին: Առարկան, որը նա որպես ռումբ էր ներկայացրել, աղով լի տոպրակ էր: Հարցաքննության ընթացքում Պետրոսյանը հայտնել է, որ ցանկանում էր իր արարքով ուշադրություն հրավիրել սնանկացումների խնդրին: Քննիչը Պետրոսյանին հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացրել «պատանդառություն երկու և ավելի անձանց նկատմամբ` որպես զենք առարկա օգտագործելով» հոդվածի համաձայն: ՌԴ ՔՕ-ի համաձայն` այդ գործողությունները պատժվում են 6-15 տարի ազատազրկմամբ։ Փորձագետները մեղսունակ են ճանաչել Արամ Պետրոսյանին։

Русская версия

Լրահոս
0