00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեչնիայի պատերազմի հերոսը պաշտպանում է Հայաստանի օդային սահմանները

© Sputnik / Asatur YesayantsВалерий Омеленюк
Валерий Омеленюк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իր ծառայության ողջ ընթացքում Չեչնիայի պատերազմի հերոս ռուս օդաչուն օդում ընդհանուր առմամբ ավելի քան 70 օր է անցկացրել։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանում հայրենիքի պաշտպանի օրը, խորհրդային բանակում ծառայած ավագ սերնդի հետ մեկտեղ, տոնում են նաև 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայողները։

Sputnik Արմենիան պատմում է հայկական երկնքի ամենափորձառու պաշտպանի` օդաչու, Էրեբունի ռուսական ավիակայանի շտուրման կապիտան Վալերի Օմելենյուկի մասին, որը Հայաստանում հայտնվելուց առաջ, երկար և վտանգավոր «երկնային» ճանապարհ է անցել։

ՀՀ Անկախության օրը Երևանի երկնքով սլացան ռուսական ՄԻԳ-29–երը - Sputnik Արմենիա
Անկախության շքերթի ժամանակ ռուս օդաչուները նկարել են երկնային շքերթը

Օդաչու դառնալու որոշումը հանկարծակի չէր։ Վալերին մեծացել է զինվորականի ընտանիքում, և իր մանկությունն անցկացրել է ուղղաթիռների աղմուկով փակ քաղաքում։ Նա իր առաջին թռիչքը հենց փետրվարի 23-ին է իրականացրել, այդ իսկ պատճառով նրա համար սա կրկնակի տոն է։

Որպես օդաչու Վալերին կայացել է Չեչնյայում, երկրորդ չեչենական արշավի ժամանակ։ Իր առաջին պարգևը` Նեստերևի մեդալը, ստացել է անձնակազմի մյուս անդամների հետ գնդակոծության տակ ընկած ուղղաթիռը փրկելու համար։

«Այնպես ստացվեց, որ մեր ուղղությամբ կրակ բացեցին, գնդացրով ծակծկել էին օդանավը։ Պարգևատրվեցինք, որովհետև կարողացանք նստեցնել վնասված կառավարումով ուղղաթիռը։ Երբ իջանք, ուղղաթիռում մոտ 30 անցք հայտնաբերեցինք», — պատմում է Վալերին։

Երկրորդ մեդալը հրաձգարանում հրդեհի մարման համար էր։ Անձնակազմի հետ միասին Վալերին մասնակցել է ուղղաթիռի հրդեհի մարման աշխատանքներին` չնայած, որ ռազմամթերքի պահեստում արկեր էին պայթում։ Սրանք բոլոր պատմությունները չեն, օդաչուի որոշ արժանիքներ գաղտնի են պահվում։

Вертолет Ми-8 - Sputnik Արմենիա
Ռուս օդաչուները Հայաստանի լեռներում կխոցեն հակառակորդի ցամաքային թիրախները

Իր ծառայության ժամանակ Վալերին մի քանի տեսակ ուղղաթիռ է վարել, այդ թվում` Մի-28 («Գիշերային որսորդ»)։ Նրան կարելի է ունիվերսալ օդաչու համարել, որը կարող է կառավարել ինչպես մարտական, այնպես էլ տրանսպորտային ուղղաթիռներ։ Ծառայության 21 տարիների ընթացքում նա 1700 ժամ թռիչք է իրականացրել։ Եթե հաշվարկենք` կլինի ավել քան 70 օր։

«Ինձ մնում է սովորել միայն կառավարել Կա-52 և Մի-26 ուղղաթիռները», — ասում է Վալերին` կատակելով, որ կսովորի կառավարել, երբ դրանցով համալրվի Հայաստանի ռուսական կայանը։ Վալերին չի թաքցնում, որ իրեն դուր է գալիս ապրել և ծառայել Հայաստանում, իսկ իր կնոջն` առավել ևս։

Ընդ որում, ուրիշ բաներով զբաղվելու համար զինվորականը ժամանակ չի ունենում։ Առաջ ազատ ժամանակը նա անցկացնում էր ֆուտբոլ խաղալով, նույնիսկ խաղում էր Սարատովի երիտասարդական թիմում։ Սիրում էր նաև դահուկ քշել` ամբողջ օրով անտառ էր գնում, իսկ երեկոյան դրանք փոխում էր չմուշկներով։ Այժմ դրանով զբաղվելու ժամանակ չունի։ Ամբողջ օրը նվիրում է աշխատանքին։

Այս հանգամանքը հաճախ կնոջ դժգոհությունն է առաջացնում, սակայն նա էլ զինվորականի ընտանիքից է, այնպես որ սովոր է հոր մշտական բացակայություններին, իսկ այժմ նաև` ամուսնու։

Այսօր որդուն` Տիմուրին, ծնողները մտադիր են ուղարկել Կրասնոդարի Սուվորովի ուսումնարան սովորելու, իսկ աղջկան Մոսկվա` ազնվական օրիորդների ինստիտուտ։ Վալերին սակայն, չի միջամտում երեխաների մասնագիտության ընտրությանը։ Այս տարի որդին հոր համար մի նկար էր նկարել` նվեր փետրվարի 23-ին։ Նկարում պատկերված էր ուղղաթիռ, որով Տիմուրը երազում է թռչել հոր հետ միասին։

Իսկ մինչ այդ Վալերիի հետ օդ է բարձրանում Sputnik Արմենիայի նկարահանող խումբը` վայելելով անվտանգ թռիչքն ու Երևանի մշուշոտ գեղեցկությունը։

Վալերիի մաղթանքներին միանալով` բոլոր օդաչուներին մենք ցանկանում ենք «փափուկ թռիչք, կերոսինի դույլ և թռիչքի մեկ մետր»։

 

 

Լրահոս
0