Ադրբեջանը հրանոթներ ականանետեր ու նռնականետեր է կիրառել Արցախի ուղղությամբ

© Sputnik / Asatur YesayantsТалыш после обстрелов
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հակառակորդը ավելի քան 2200 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողության։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը 122մմ Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։

Հայ դիրքապահների ուղղությամբ Ադրբեջանն արձակել է ավելի քան 2200 կրակոց, տեղեկացնում է Արցախի պաշտպանության բանակը:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում:

Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА - Sputnik Արմենիա
Հասրաթյան. Ադրբեջանցի զինծառայողների դիակներն ընկած են միջդիրքային տարածքում

Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը Դ-30, Դ-44 հրանոթներից և ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 113 արկ, որից 36-ը հրանոթներից, 77-ը՝ ականանետերից: Հակառակորդը հրանոթներով կրակել է նաև Թալիշ գյուղի ուղղությամբ (18 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Русская версия

Լրահոս
0