Արցախում դարձյալ զինվոր է զոհվել. սահմանում անհանգիստ վիճակ է

© Sputnik / Asatur YesayantsВоенная каска
Военная каска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանական զինուժը շարունակում է սրել լարվածությունը Արցախի սահմանին։ Հայկական կողմը կորուստ ունի։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Մարտի 1-ին՝ ժամը 11:25-ից սկսած, հակառակորդը շարունակել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, հաստոցավոր հակատանկային (ՀՀՆ-9) ու ենթափողային (ԵՆ-25) նռնականետերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 10 արկ:

Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Հերթական լարված գիշերը. Ադրբեջանը գործի է դրել հրթիռահրետանային կայանքը

Հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության արդյունքում, մարտի 1-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Նվեր Յուրիկի Բաբաջանյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Русская версия

Լրահոս
0