00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նովակովսկի. Եվրամիության հետ Հայաստանի շրջանակային համաձայնագիրը կստորագրվի մայիսին

© RIA NovostiФлаги Евросоюза
Флаги Евросоюза - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին խոչընդոտներ չի տեսնում Եվրամիություն–Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրման համար։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագրի ստորագրման հետ կապված կասկածների համար հիմքեր չկան, երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին։

Чрезвычайный и Полномочный посол Польши в Армении Ежи Марек Новаковский - Sputnik Արմենիա
Նովակովսկի. Հայաստանի հետ ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցն արդի է

Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, ինչի մասին Բրյուսելում պաշտոնապես հայտարարել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Դեսպանի խոսքով` բանակցությունները հեշտ չեն ընթացել, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։

Նովակովսկին ավելացրեց, որ տվյալ պահին լուծվում են տեխնիկական հարցեր, որպեսզի այս տարվա մայիսին շրջանակային համաձայնագիր ստորագրվի Հայաստանի հետ։ Բացի այդ, Լեհաստանի դեսպանի խոսքով` փաստաթղթի ստորագրումը կարող է հանգեցնել եվրոպական երկրներից եկող ներդրումների հոսքի։

«Իհարկե, Եվրոպայից Հայաստան ներդրումների հոսքը հնարավոր է։ Շրջանակային համաձայնագրի հիմնական նպատակը տնտեսական համագործակցությունն ակտիվացնելն է», — ասաց Նովակովսկին` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցերին։

Բացի այդ, պետք է լուծվեն մաքսային սակագների հետ կապված հարցերը։ Ծրագրվում էր, որ Երևանը ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու և ասոցացման մասին համաձայնագիր կնքի 2013 թվականին, սակայն դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց, որ պատրաստվում է Մաքսային միության անդամ դառնալ։

2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ԵԱՏՄ անդամ է դարձել։ Այնուհանդերձ, ԵՄ խորհուրդը 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում արտգործնախարարների մակարդակով անցկացված նիստի ընթացքում Եվրահանձնաժողովին լիազորեց բանակցություններ սկսել Հայաստանի հետ համապարփակ համաձայնագիր կնքելու շուրջ, որը կփոխարինի ԵՄ-ի և Հայաստանի միջև կնքված գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին։

Русская версия

Լրահոս
0