ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն արցախյան հակամարտության խնդիրները

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցВстреча глав МИД РФ и Азербайджана С. Лаврова и Э. Мамедъярова
Встреча глав МИД РФ и Азербайджана С. Лаврова и Э. Мамедъярова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրորվի հրավերով պաշտոնական այցով Մոսկվա է մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի ու Էլմար Մամեդյարովի այսօր կայանալիք բանակցությունների հիմքում տարածաշրջանային և միջազգային խնդիրներն են, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարության կայք էջը։

Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Նալբանդյանը չի բացառում Արցախի ճանաչումը

«Ռուսաստանն ավելի քան երկու տասնամյակ առանցքային միջնորդ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, քանի որ նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահ է։ Հաշվի առնելով մեր ժողովուրդների աշխարհագրական մերձությունն ու ընդհանուր պատմությունը՝ մեզ համար կարևորագույն խնդիր է լուծել այս հակամարտությունը», — նշել են Ռուսաստանի արտգործնախարարությունում:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է աջակցել կողմերին լուծելու արցախյան հակամարտությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին ՌԴ արտգործնախարարի հրավերով պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ևս քննարկվել են արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր։

Русская версия

Լրահոս
0