Վանաձորում պատռել են «Ելք»–ի պաստառները, ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել

© Sputnik / Asatur YesayantsЦИК Армении
ЦИК Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անդրադարձել է Վանաձորում «Ելք» դաշինքի պաստառները պատռելուն և վնասելուն՝ հիշեցնելով, դա օրենսդրությամբ պատժելի արարք է։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն` նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Армения. Флаг Армении - Sputnik Արմենիա
Քարոզարշավը մեկնարկեց. ում շերեփն ինչ կտա ընտրողին

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված գործերով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և վարչական դատարան վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմում ներկայացնող մարմին հանդիսանում է իրավասու ընտրական հանձնաժողովը, թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովն այսօր դիմել է ՀՀ Լոռու մարզային ոստիկանության վարչություն, խնդրելով Վանաձոր քաղաքում «Ելք» կուսակցությունների դաշինքի քարոզչական պաստառները պատռող անձանց վերաբերյալ տեղեկություններ ունենալու պարագայում դրանք տրամադրել հանձնաժողովին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ իրականացնելու նպատակով»:

Նշենք, որ անհայտ անձինք «Ելք» դաշինքին պատկանող գովազդային պաստառներից մեկը պատռել էին, իսկ մյուսը՝ ներկել սև ներկով՝ փակելով պաստառի վրա պատկերված ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմքը:

Լրահոս
0