00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը Բալմոնտի տողերով է շնորհավորել կանանց

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցВладимир Путин
Владимир Путин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի առաջնորդը շնորհավորել է կանանց` Միջազգային տոնի` մարտի 8-ի կապակցությամբ և ընթերցել Կոնստանտին Բալմոնտի բանաստեղծություններից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 8-ի առթիվ կանանց շնորհավորել է Կոնստանտին Բալմոնտի տողերով։

Պետության ղեկավարը դիմել է Ռուսաստանի բոլոր կանանց միջազգային տոնի ավանդական շնորհավորանքով` նշելով ռուս աղջիկների և կանանց նրբությունը, հոգատարությունն ու հոգևոր որակները։

Серж Саргсян - Sputnik Արմենիա
Դուք ունեք լիարժեքորեն չբացահայտված մեծ ներուժ. Նախագահը շնորհավորել է կանանց և աղջիկներին

«Դուք այս աշխարհը լցնում եք գեղեցկությամբ և կենսական էներգիայով, ջերմացնում այն նրբությամբ և հոգու շռայլությամբ, ստեղծում հարմարավետություն, հյուրընկալություն և ներդաշնակություն։ Երեխաների և թոռների, ընտանիքի հետ կապված ձեր խնամքը դադար չունի։ Նույնիսկ այսօր, ձեր օրը, դուք գործերի և հոգսերի մեջ, ամեն ինչ հասցնում եք` առանց ձեզ խնայելու։ Եվ մենք հաճախ մտածում ենք`ինչպե՞ս է ձեզ մոտ ստացվում այդ ամենը։ Սակայն ամենակարևորն այն է, որ մենք սիրում և գնահատում ենք ձեզ», — ասաց Պուտինը։

Նախագահն ասել է` իզուր չէ, որ տղամարդիկ դարեր ի վեր կանանց երաժշտություն և բանաստեղծություններ են նվիրել և նշել, որ շատ պատկերավոր և հստակ է կանանց մասին արտահայտվել արծաթե դարի բանաստեղծներից մեկը` Կոնստանտին Բալմոնը։

"Женщина — с нами, когда мы рождаемся,

Женщина — с нами в последний наш час.

Женщина — знамя, когда мы сражаемся,

Женщина — радость раскрывшихся глаз", — մեջբերեց Պուտինը բանաստեղծին։

«Կնոջ մեջ մենք փնտրում և գտնում ենք ամեն ինչ` և՛ ոգեշնչում, և՛ մխիթարություն։ Կինը մեր կյանքի աղբյուրն է և նրա շարունակությունը։ Սակայն կանայք էլ տղամարդկանց աջակցության կարիք ունեն։ Մենք հիշելու ենք այդ մասին։ Եվ ոչ միայն այսօր։ Անելու ենք ամեն ինչ, որ մեր սիրելիները շրջապատված լինեն ուշադրությամբ և հոգատարությամբ, որպեսզի նրանք հաճախ ժպտան», — նշեց իր ուղերձում ՌԴ նախագահը` մաղթելով կանանց առողջություն, հաջողություն, ուրախություն և երջանկություն։

Русская версия

Լրահոս
0