00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի խնդրի լուծումը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է

© Asatur YesayantsВиген Саркисян
Виген Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Russia Today–ին տված հարցազրույցում խոսել է տարածաշրջանում անվտանգության ոլորտում առկա խնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին:

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Russia Today ռուսական միջազգային հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ղարաբաղյան հակամարտությանը լուծում գտնելու համար հարկավոր է լիովին հասկանալ հարցի էությունը, որը դարձավ տվյալ հակամարտության հիմքը: Դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է՝ պետության ճանաչման միջոցով»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Նա նշել է, որ չնայած ճանաչված չլինելուն՝ Ղարաբաղը կարողացել է ապացուցել, որ անգամ այդ պայմաններում հնարավոր է կառուցել անվտանգության, դատական իշխանության համակարգեր և երկրի կառավարման ժողովրդավարական ինստիտուտներ:

Президент РФ В. Путин встретился с президентом Армении С. Саргсяном - Sputnik Արմենիա
Փորձագետ. Պուտին-Սարգսյան հանդիպման առանցքում արցախյան կարգավորումն է

«Եվ ես կարծում եմ, որ առանց այդ իրողությունները լիարժեք հաշվի առնելու՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը պարզապես անհնար է: Մենք ելնում ենք նրանից, որ գոյություն ունի միջազգայնորեն ամրագրված հրադադարի մասին համաձայնագիր, այն իրավաբանորեն պարտավորեցնող է և անժամկետ: Կնքվել է այն համատեքստում, որ կողմերը՝ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, համաձայնել են այդ հակամարտության կարգավորման ուղիները որոնել բացառապես խաղաղ ճանապարհով»,- նշել է նախարարը:

Նա ընդգծել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահների մասնակցությամբ կայացած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրագործումը հրամայական է, և շփման գծում մոնիթորինգի, իրավիճակի գնահատման անկախ փորձագիտական մեխանիզմների ստեղծումը վստահության կառուցման կարևոր բաղադրիչ է, իսկ առանց վստահության՝ նման հակամարտությունը պարզապես հնարավոր չէ լուծել:

Русская версия

Լրահոս
0