«Էյր Արմենիան» պետությանը պատճառել է 1 միլիարդ 486 միլիոն դրամի վնաս

© Foto: Cathay Pacific AirwaysЛайнер гонконгской авиакомпании Cathay Pacific
Лайнер гонконгской авиакомпании Cathay Pacific - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Էյր Արմենիա» ընկերությանն առաջադրվել է պետական տուրքի գծով պետբյուջեի հանդեպ 1 միլիարդ 486 միլիոն դրամի պարտավորություն։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. ՊԵԿ հետաքննության բաժնում նախապատրաստված նյութերով հարկերից խուսափելու դեպքերի քննության ընթացքում բացահայտվել է պետական տուրքի առանձնապես խոշոր չափի յուրացման փորձ: Այս մասին տեղեկացնում է ԿԱ ՊԵԿ լրատվական բաժինը։

Мониторинговый центр Комитета государственных доходов - Sputnik Արմենիա
Տեխնիկապես հագեցած մոնիթորինգի կենտրոն` ՊԵԿ–ում

Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանի տեղեկացմամբ՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ ավիափոխադրումներ իրականացրած «Էյր Արմենիա» ՓԲ ընկերությունը 2014-2016թթ. ընթացքում գանձել է ավիատոմսի արժեքի մեջ մտնող ֆիզիկական անձանց ելքի համար պետական բյուջե վճարման ենթակա պետտուրքի գումարները, սակայն, խախտելով ՀՀ կառավարության որոշման պահանջները, 3 բանկային օրվա ընթացքում դրանք չի վճարել պետական բյուջե, այլ յուրացրել է` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 683 միլիոն 723 հազար ՀՀ դրամի վնաս, որը տույժերով կազմել է 1 միլիարդ 486 միլիոն ՀՀ դրամ:

Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

Լրահոս
0