Սիմոնյան. «Երբ խոսում եմ հեռախոսով, երբեք չեմ մոռանում գաղտնալսման մասին»

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցМаргарита Симоньян. Четвертые Пионерские чтения журнала "Русский пионер"
Маргарита Симоньян. Четвертые Пионерские чтения журнала Русский пионер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ մեդիաընկերության աշխատակիցների ներքին զրույցները հաճախ են հայտնվում RT–ի մրցակիցների «ձեռքի տակ»։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Sputnik գործակալության և RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը RNS-ին տված հարցազրույցում պատմել է, թե Sputnik-ն ինչ խնդիրների է բախվում Մերձբալթյան երկրներում։ Սիմոնյանը խոսել է նաև այն մասին, որ հատուկ ծառայությունները կարդում են աշխատակիցների նամակներն ու գաղտնալսում նրանց զրույցները։

Նրա խոսքով` Մերձբալթյան երկրներից մեկում Sputnik գործակալությունում աշխատանքի անցնելու համար հարցազրույցի եկած մարդկանց կանչում են ՆԳՆ ու հարցաքննում նրանց։

Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Սիմոնյան. «ռուսական քարոզչության» մասին լսումները հին երգեր են գլխավորի մասին

«Հարցնում են` ուզո՞ւմ ես դավաճանել հայրենիքդ։ Պատկերացնո՞ւմ եք` նման բան լիներ մեզ մոտ, մարդիկ գնային «Ազատություն» ռադիոկայանում աշխատանքի անցնելու, հաջորդ օրը նրան զանգեին ու հարցեր տային։ Դա այն վատագույնն է, որ եղել է Խորհրդային Միությունում. ընդ որում` մեզ մոտ նման բան չկա, իսկ նրանց մոտ կա։ Հիմա անհասկանալի է` Խորհրդային Միությո՞ւնն է նրանց վատ բաներ սովորեցրել, թե՞ հակառակը»,- ասել է Սիմոնյանը։

Նա նշել է, որ մեդիաընկերության աշխատակիցների ներքին զրույցները հաճախ հայտնվում են RT-ի մրցակիցների տնօրինության տակ, իսկ դա չի կարող տեղի ունենալ առանց հատուկ ծառայությունների մասնակցության։

«Ինչպե՞ս կարող է մեր մասնավոր զրույցը, որը երբեք ոչ մի տեղ չի հրապարակվել, հայտնվել արևմտյան լրատվամիջոցում, որը հայտնի է հատուկ ծառայությունների հետ ունեցած համագործակցությամբ»,- ասել է Սիմոնյանը։

Նա ընդգծել է, որ երբ խոսում է հեռախոսով կամ որևէ բան գրում, հաշվի է առնում այն հանգամանքը, որ ինքն ու զրուցակիցը մենակ չեն։

«Ես գիտեմ, որ մենք ոչ թե երկուսով ենք, ոչ թե երեքով, այլ գուցե նույնիսկ հինգով»,- ասել է նա։

Русская версия

Լրահոս
0