Կվերականգնվի Օձունի Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրը

© facebookСвято-монастырский комплекс св. Ншан в Лори
Свято-монастырский комплекс св. Ншан в Лори - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օձունի Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրի ղողանջները ընդամենը 5–6 ամսից կրկին կղողանջեն։ Հունիսին այնտեղ կսկսվեն վերանորոգման–վերականգման աշխատանքներ։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Լոռու մարզի ֆեյսբուքյան պաշտոնական էջում է հայտնվել այս հետաքրքիր տեղեկությունը. «Առաջիկայում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ կվերականգնվի Օձունի Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրը»։

Հոռոմայրի՝ ավելի քան 4 դար խոնարհված հուշարձանախումբը, կվերանորոգվի՝ ստանալով իր երբեմնի տեսքը:

Разрушенная армянская католическая церковь в Батуми - Sputnik Արմենիա
Վրաստանում ևս մեկ հայկական եկեղեցի գտնվում է ոչնչացման եզրին

Ինչպես նշում է վերակառուցող ճարտարապետ Սուրեն Աբովյանը, դեռևս 2016թ. ամռանը վերին հուշարձանախմբի վերականգնման նախաձեռնությունը մարզի ղեկավարը քննարկել է Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ և նախագծի կազմման, հուշարձանախմբի վերականգնման կարևոր առաքելությունը վստահվել է Սուրեն Աբովյանին:

Մարզի համար կրթամշակութային, հոգևոր մեծ նշանակություն ունեցող Հայաստանի ու, մասնավորապես Տաշիր-Ձորագետի տարածաշրջանի համար կարևոր նշանակություն ունեցող կրթամշակութային և հոգևոր նշանակություն ունեցող այս կենտրոնը նորովի շունչ կստանա և ընդամենը 5-6 ամիս անց այստեղ կրկին կհնչեն զանգերի ղողանջները: Ճարտարապետի տեղեկացմամբ, կվերականգնվի հարավային կողմի եկեղեցու տանիքը, ծածկը, շարժվող քարերը կամրացվեն, պատերը կմաքրվեն կավճային գրառումներից: Ինչ վերաբերվում է, հարավային կողմի եկեղեցուն, ապա վերականգնման ենթակա է քարե թաղածածկն՝ իր երկլանջ տանիքով, գավթի թաղերը, կտեղադրվի նաև զանգաշտարակը:

Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանը, կարևորելով նախաձեռնությունը, ուրախությամբ նշում է, որ հուշարձանախումբը, տեղացիների համար կենսական նշանակություն ունի, իսկ զբոսաշրջիկների համար այն առավել գրավիչ կլինի:

Հուշարձանախմբի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն ապրիլին, իսկ առայժմ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

Армянская Апостольская церковь Сурб Геворг в Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» եկեղեցու գաղտնիքները. պատմական եզակի փաստեր

Հոռոմայրի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական կենտրոններից էր (հիշատակվում է VII դարից): Գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղից հարավ-արևելք: Վանքը կազմված է շինությունների երկու խմբից` տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին և սարահարթի վրա: Առաջին խմբի գլխավոր Սուրբ Նշան միանավ թաղածածկ եկեղեցին 1187-ին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները` բազալտե սրբատաշ քարից: Միակ` հյուսիսային մուտքի ճակատակալ քարին Հիսուսի շքեղ բարձրաքանդակն է, իսկ դռան կողքերին` Միքայել և Գաբրիել հրեշտակապետերն` ամբողջ հասակով: Տանիքի զանգակատունը կառուցվել է 1290-ին: Սուրբ Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ` նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201-ին կառուցվել է փոքրիկ մատուռ: Համալիրի հյուսիսում, քառակուսի հատակագծով, ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301 թ.), որից քիչ հեռու պահպանվել են Սուրբ Առաքյալ մատուռի (1216 թ.) ավերակները: Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է` 13-րդ դ. խաչքարերով ու տապանաքարերով: Սարահարթի կառույցների խմբում են երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (1206 թ.) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը:
Շինարարական արձանագրությունը պահպանվել է Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային մուտքի կիսակամար շրջանակի վրա: Արևելյան պատուհանի բարավորի վրա հիշատակվում է կառուցող վարպետի անունը՝ Գրիգոր քարագործ:

Լրահոս
0