Թուրքիան այժմ, ավելի քան երբևէ, հեռու է Եվրամիության անդամությունից

© ermenihaber.amТурция ЕМ
Турция ЕМ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիան երբեք այսքան հեռու չի եղել Եվրամիությանն անդամակցելուց, որքան` հիմա։ Սրանք Գերմանիայի արտգործնախարար Զիգմուր Գաբրիելի խոսքերն են։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Թուրք-գերմանական լարված հարաբերությունների ֆոնին լարվածության ավելացմանը նպաստող ևս մեկ հայտարարություն է արել Գերմանիայի արտգործնախարար Զիգմուր Գաբրիելը: Այս մասին գրել է ermenihaber.am-ը։

Турция и Европейский союз - Sputnik Արմենիա
Ով ում ընկերն է ու մինչև ուր. Սաֆրաստյանը` Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Զիգմուր Գաբլիելը գերմանական «Der Spiegel» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան երբեք այսքան հեռու չի եղել Եվրամիությանն անդամակցելուց, որքան` հիմա:

«Թուրքիան այժմ ավելի քան երբևէ հեռու է Եվրամիության անդամությունից»:

Վերջինս ավելացրել է նաև, որ ինքը մշտապես կասկածներ է ունեցել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարության վերաբերյալ, սակայն իր կարծիքը փոքրամասնություն է եղել «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում»:

Հիշեցնենք, որ Գերմանիան եվրոպական մի շարք երկրների պես խոչընդոտել էր թուրք քաղաքական գործիչների՝ ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ իր տարածքում քարոզարշավ իրականացնելու փորձերը:

Լրահոս
0